Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ վերջին 15 օրերի ընթացքում Թեհրանը բանակցություններ սկսելու որևէ առաջարկ չի ստացել Միացյալ Նահանգներից։
«Ամերիկացիներն իրենք են դիմել բանակցությունների առաջարկով։ Նրանք նաև Օմանի միջոցով մեզ փոխանցել են, որ մեր դեմ ռազմական գործողություններ չեն իրականացնի»,– ասել է Ղարիբաբադին։
Նրա խոսքով՝ Օմանի իշխանությունները ցանկացել են ներգրավել երրորդ երկիր՝ Հորմուզի նեղուցի հարավային հատվածի ականազերծման համար, սակայն Իրանը չի համաձայնել այդ առաջարկին։
Ղարիբաբադին այլ մանրամասներ չի ներկայացրել հնարավոր բանակցությունների կամ Օմանի միջնորդական ջանքերի վերաբերյալ։