Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները այսօր առավել ամուր են, քան երբևէ.Փաշինյան

Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները այսօր առավել ամուր են, քան երբևէ.Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները այսօր առավել ամուր են, քան երբևէ: Այս մասին այսօր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ երևանյան հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Համատեղ հայտարարության ժամանակ նա նշել է. ՛՛Բնականաբար, անդրադարձել ենք նաև Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումներին և այդ ուղղությամբ Միացյալ Նահանգների կողմից ցուցաբերված երկարամյա աջակցության շարունակությանը մասնավորապես Հայաստանի պետական կառույցների հզորացման և նրանց կարողությունների զարգացման հարցերին։

Վերջինիս առնչությամբ կարևորել եմ նաև խաղաղության խաչմերուկ ծրագրի կարողությունների զարգացման նպատակով Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը։ Երկուստեք ընդգծել ենք, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները այսօր առավել ամուր են, քան երբևէ, և պատրաստակամություն ենք հայտնել էլ ավելի զարգացնել դրանք ի շահ մեր ժողովուրդներին։

Մեծարգո պարոն փոխնախագահ, ցանկանում եմ վերստին ողջունել ձեզ, ձեր տիկնոջը՝ հարգելի Ուշա Վենսին և ձեր գեղեցիկ ընտանիքին, ձեզ ասում եմ բարի գալուստ Հայաստան և մեր շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կուռ կապերը էլ ավելի զարգացնելու ձեր պատրաստակամության և անձնական ներդրման համար՛՛:

Փաշինյանը նաև հավելել է. ՛՛Փոխնախագահ Վենսի հետ այսօր քիչ առաջ ստորագրեցինք Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին  համաձայնագրի բանակցությունների ավարտի մասին համատեղ հայտարարությունը:

Այս համաձայնագիրը նոր էջ կբացի Հայաստանի և ԱՄՆ միջև խորացող էներգետիկ գործընկերության ասպարեզում, կնպաստի Հայաստանի էներգետիկ ռեսուրսների բազմազանեցմանը անվտանգ ու նորարարական տեխնոլոգիաների ներգրավմանը։

Իմ երախտագիտությունն եմ հայտնել նաև միջուկային անվտանգության ոլորտում ԱՄՆ կողմից Հայաստանին ցուցաբերած երկարամյա աջակցության համար և պատրաստակամություն եմ հայտնել էլ ավելի զարգացնելու ոլորտային համագործակցությունը երկու երկրների համար կարևորագույն ուղղություններով՛՛:

Leave a comment