«Wildberries»-ը ավելի քան 40 միլիոն ռուբլի է հատկացրել լոգիստիկ կենտրոնների վրա հարձակումներից տուժած աշխատակիցներին՝ որպես փոխհատուցում։
Ինչպես հայտնում են ընկերությունից, զոհվածների ընտանիքներին հատկացվել է երկուական միլիոն ռուբլի, իսկ ծանր վիրավորներին՝ մեկական միլիոն ռուբլի։
««Wildberries»-ը ամփոփել է լոգիստիկ օբյեկտների վրա կատարված հարձակումներից տուժածներին ցուցաբերվող աջակցության միջանկյալ արդյունքները։ Այս պահի դրությամբ ուղիղ դրամական փոխհատուցման ընդհանուր գումարը գերազանցում է 40 միլիոն ռուբլին»,- նշված է ընկերության հայտարարության մեջ։