Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների հավաքականի անդամ, 71 կգ քաշային Ջանես Նազարյանը աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ է դուրս եկել։
Կիսաեզրափակիչում Նազարյանը 8:0 հաշվով հաղթել է Բուլղարիայի ներկայացուցչին, իսկ վաղը կգոտեմարտի աշխարհի չեմպիոնի կոչման համար:
48 կգ քաշային Արարատ Ավետիսյանն էլ դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Նա ժամանակից շուտ առավելության է հասել Հունգարիայի ներկայացուցչի նկատմամբ և բրոնզ նվաճել:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունը Բաքվում է ընթանում։