Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը

Քաղաքականություն

28.07.2026 | 20:27

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել են Սպիտակ տանը։ Նրանց բանակցությունների հիմնական թեմաներն էին Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդումը և պատերազմի խաղաղ կարգավորումը, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։

Նախ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու։

Դրանից հետո DW-ի թղթակից Միխայիլ Կոմադովսկին, հղում անելով Սպիտակ տանը, X սոցիալական ցանցում հայտնել է, որ երկու առաջնորդների հանդիպումը սկսվել է տեղական ժամանակով ժամը 9:47-ին։

Անանուն աղբյուրը Կոմադովսկուն նաև հայտնել է, որ ուկրաինական պատվիրակությունը Վաշինգտոն է ժամանել բարձր տրամադրությամբ՝ հույս ունենալով նախագահ Թրամփի հետ «դրական հանդիպման»։

Ավելի ուշ Կոմադովսկին հայտնել է, որ  Զելենսկու և Թրամփի հանդիպումը Սպիտակ տանը ավարտվել է։ Ուկրաինայի նախագահը Սպիտակ տնից դուրս է եկել տեղական ժամանակով ժամը 10:52-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

 

Leave a comment