Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Հակոբ Մանուկյան․  «Փաստինֆո»

Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը դատախազությունը հաստատել և ուղարկել է դատարան։ «Դատալեքս» համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ քրեական գործը երեկ մուտքագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին։

Դեռևս առկա չէ տեղեկություն՝ գործը վարույթ ընդունելու վերաբերյալ։
Դատարան ուղարկված գործով մեղադրյալի կարգավիճակում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Նաթան, Հայկազուն, Մակար, Հովնան, Մուշեղ Սրբազանները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment