Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին

Արցախում հրդեհ է բռնկվել բաց տարածքներում, մասնավորապես, Ակնայի, Վարանդայի, Ջրականի մի շարք գյուղերի ուղղությամբ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ հրդեհը մարելու գործում ներգրավվել է ԱԻՆ պետական ​​հրշեջ ծառայությունը։

Հաղորդվում է, որ հրդեհաշիջման աշխատանքները բարդանում են տարածքներում ականների առկայության և քամոտ եղանակի պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment