Կիևը վտանգավոր խաղի մեջ է մտնում. իրանցի պաշտոնյա

Բաժանորդագրվել

Ուկրաինան հուլիսի 25-ին ռազմական հարձակում է գործել իրանական առևտրային նավի վրա։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Ուկրաինան, Կասպից ծովում հարվածելով իրանական առևտրային նավին, վտանգավոր խաղի մեջ է մտնում։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆեդա-Հոսեյն Մալեքին։

«Ուկրաինայի հարձակումը իրանական նավի վրա ակնհայտ էր, և դա կունենա պատասխան։ Զելենսկին վտանգավոր խաղի մեջ է մտել», – ասել է Մալեքին։

Ինչպես ավելի վաղ հայտնել Էր Իրանի ԱԳՆ-ն, Ուկրաինան հուլիսի 25-ին հարձակվել է իրանական առևտրային նավի վրա: Հարձակման հետևանքով մեկ նավաստի զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։ Թեհրանում հայտարարել են, որ Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի հարձակումից հետո իրենց պատասխան գործողությունների իրավունք են վերապահում: Գերատեսչությունը նշել է, որ Ուկրաինայի արկածախնդրության հետևանքների պատասխանատվությունը կընկնի Կիևի և նրան օգնողների վրա:

Leave a comment