https://arm.sputniknews.ru/20260728/amerikaci-kvongresakannery-shutvov-kajcelen-rusastan-slucki-105154852.html
Ամերիկացի կոնգրեսականները շուտով կայցելեն Ռուսաստան. Սլուցկի
Ամերիկացի կոնգրեսականները շուտով կայցելեն Ռուսաստան. Սլուցկի
Sputnik Արմենիա
Միջազգային հարցերի հանձնաժողովը մտադիր է ընդլայնել խորհրդարանական դիվանագիտությունը: 28.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-28T19:08+0400
2026-07-28T19:08+0400
2026-07-28T19:08+0400
ամն
ռուսաստան
լեոնիդ սլուցկի
պետդումա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/14/26161989_0:0:1600:901_1920x0_80_0_0_a38ce32109d5fca6afa08e6b305a8429.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Պետդումայի պատվիրակության՝ ԱՄՆ կատարած մարտյան այցից հետո ամերիկացի կոնգրեսականներն առաջիկայում պատասխան այցով կգան Ռուսաստան: Այս մասին հայտարարել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Սլուցկին նշել է, որ ՌԴ խորհրդարանականները վերսկսել են փոխգործակցությունը ԱՄՆ Կոնգրեսի հետ։Նա նաև նշել է, որ միջազգային գործերի հանձնաժողովը մտադիր է ընդլայնել խորհրդարանական դիվանագիտությունը:Մարտի վերջին Պետդումայի պատվիրակությունն այցելել էր Վաշինգտոն, որտեղ բանակցություններ էր վարել ԱՄՆ Կոնգրեսի անդամների հետ: Պատվիրակության կազմում էին Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալներ Վյաչեսլավ Նիկոնովը և Սվետլանա Ժուրովան, փոխխոսնակ Բորիս Չեռնիշովը, ինչպես նաև պատգամավորներ Միխայիլ Դելյագինը և Վլադիմիր Իսակովը: Այդ այցը վերջին տարիներին ՌԴ խորհրդարանականների համար առաջինն էր Միացյալ Նահանգներ:Ավելի վաղ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել էր, որ ամերիկացի օրենսդիրների պատասխան այցը քննարկման փուլում է: Նրա խոսքով՝ այցելությունը կարող է տեղի ունենալ աշնանը։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/14/26161989_39:0:1462:1067_1920x0_80_0_0_31aa1dc99bcd1734051c2b216efda63f.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ռուսաստան, լեոնիդ սլուցկի, պետդումա
ամն, ռուսաստան, լեոնիդ սլուցկի, պետդումա
Բաժանորդագրվել
Միջազգային հարցերի հանձնաժողովը մտադիր է ընդլայնել խորհրդարանական դիվանագիտությունը:
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Պետդումայի պատվիրակության՝ ԱՄՆ կատարած մարտյան այցից հետո ամերիկացի կոնգրեսականներն առաջիկայում պատասխան այցով կգան Ռուսաստան: Այս մասին հայտարարել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Նրա խոսքերը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
Սլուցկին նշել է, որ ՌԴ խորհրդարանականները վերսկսել են փոխգործակցությունը ԱՄՆ Կոնգրեսի հետ։
«Կոնգրեսի հետ նույնպես մենք վերսկսում ենք աշխատանքը։ Աննա Պաուլինա Լունան և նրա գործընկերները ակտիվորեն շփվում են մեզ հետ: Վերջերս հեռախոսազրույց ունեցա, շուտով նրանք կայցելեն մեզ՝ արդեն հաջորդ գումարման ընթացքում», — ասել է Սլուցկին ութերորդ գումարման Պետդումայում Լիբերալ-դեմոկրատական կուսակցության աշխատանքի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
Նա նաև նշել է, որ միջազգային գործերի հանձնաժողովը մտադիր է ընդլայնել խորհրդարանական դիվանագիտությունը:
«Հիմա առանձնահատուկ ժամանակ է՝ ճշմարտության պահը մեր երկրի, ռուսական աշխարհի համար», — հավելել է պատգամավորը:
Մարտի վերջին Պետդումայի պատվիրակությունն այցելել էր Վաշինգտոն, որտեղ բանակցություններ էր վարել ԱՄՆ Կոնգրեսի անդամների հետ: Պատվիրակության կազմում էին Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալներ Վյաչեսլավ Նիկոնովը և Սվետլանա Ժուրովան, փոխխոսնակ Բորիս Չեռնիշովը, ինչպես նաև պատգամավորներ Միխայիլ Դելյագինը և Վլադիմիր Իսակովը: Այդ այցը վերջին տարիներին ՌԴ խորհրդարանականների համար առաջինն էր Միացյալ Նահանգներ:
Ավելի վաղ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել էր, որ ամերիկացի օրենսդիրների պատասխան այցը քննարկման փուլում է: Նրա խոսքով՝ այցելությունը կարող է տեղի ունենալ աշնանը։