ԵՄ-ն կանչել է ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ԱԹՍ-ներով Ռումինիայի օդային տարածքը խախտելու միջադեպի պատճառով

Քաղաքականություն

28.07.2026 | 18:49

Եվրոպական միությունը կանչել է Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից Ռումինիայի օդային տարածքը խախտելու և Ուկրաինայում Լատվիայի պատվավոր հյուպատոսությանը վնաս հասցնելու կապակցությամբ: Այս մասին հայտարարել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության խոսնակ Անուար Էլ Անունին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ, գրում է DW-ն:

Ըստ Էլ Անունիի՝ Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին փոխանցվել է «Եվրամիության կոշտ դիրքորոշման» մասին: Եվրամիության ներկայացուցիչը նաև ռուսական անօդաչու սարքերի կողմից Ռումինիայի օդային տարածքը խախտելը որակել է որպես դիտավորություն։

Էլ-Անունին միջադեպը որակել է նաև որպես «լուրջ սրացում»՝ ընդգծելով, որ նման գործողությունները սպառնալիք են ԵՄ անդամ պետությունների քաղաքացիների անվտանգության, տարածաշրջանային կայունության և միջազգային խաղաղության համար՝,վերահաստատելով իր համերաշխությունը Ռումինիայի և Լատվիայի հետ։

Լրագրողների հարցի ի պատասխան՝ նա նաև հիշեցրել է, որ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության  հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասն ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների նախապատրաստման մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment