ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում գրել է․
Հայաստանն իր ընտրությունը կատարել է 1991-ի սեպտեմբերի 21-ին եւ մեր պարտքն է հավատարիմ մնալ այդ ընտրությանը։
Վերջին շրջանում հաճախ է հրապարակ նետվում թեզը ,թե որտե՞ղ է Հայաստանի ապագան։
Ավելին.կատաղի պայքար է ծավալվում ԵՄ ու ԵԱՏՄ ջատագովների միջեւ։
Հարկ է նշել,որ ցանկացած ընտրություն ինքնանպատակ լինել չի կարող։
Այն պետք է բխի ՀՀ պետական ու ազգային շահերըց ելնելով։
ԵՄ- մասին…
ԵՄ-ում ՀՀ-ի անդամությանը ոչ սպասող կա ու ոչ էլ՝ առաջարկող։
ԵՄ -ն նույնիսկ ՀՀ-ին ասոցիատիվ անդամության հեռանկար չի խոստացել ու այստեղ ԵՄ մեր գործընկըրները ազնիվ են։
Ուստի ՔՊ-ի կողմից ԱԺ-ում դեպի ԵՄ անդամություն նպատակ հռչակելու քվեարկության իրականացումն ընդամենը քարոզչական փուչիկ էր։
Ի դեպ,այդ պոպուլիստական օրինագծին դեմ է քվեարկել միայն Հանրապետական կուսակցության «Պատիվ ունեմ» խմբակցությունը։
ԵԱՏՄ-ի մասին..
Ժամանակը ցույց տվեց ,որ ԵԱՏՄ-ին անդամակցելու նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր ,այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք։
Այդ որոշումը սպասարկել է ՀՀ քաղաքացիների շահերը ։
Այսօրվա կառավարիչների արկածախնդրային քայլերն արդեն հանգեցնում են լուրջ խնդիրների գյուղատնտեսության ոլորտում,իսկ արտահանողները կանգնած են անլուծելի թվացող խնդիրների առաջ։
Ու այս ամենն արդյունք է օրվա կառավարիչների չհաշվարկված քայլերի։
Անվտանգային առումով էլ ԵՄ-ն անվտանգային կազմակերպություն չէ ու անվտանգություն արտահանող կառուց չէ,առնվազն այս պահին։
Պետք է նշել,որ տարածաշրջանում լուրջ անվտանգային խաղացող է ՆԱՏՕ -ի անդամ Թուրքիան,որն Ադրբեջանի մերձավոր դաշնակիցն է եւ ՀՀ անվտանգության համար պոտենցիալ սպառնալիք / առնվազն Ադրբեջանին անվերապահ աջակցելու մասով/։
Ի՞նչ պետք է անի Հայաստանը,ու՞ր պետք է գնա։
Մեկն ասում է՝ Արեւմուտք,էն մեկը՝ Արեւելք,էն մյուսն էլ՝ Հյուսիս։
Հայաստանը պետք է մնա իր տեղում։
Իսկ ո՞րն է այդ տեղը։
1991-ի սեպտեմբերի 21- ին հայ ժողովուրդը հանրաքվեով որոշել է Հայաստանի տեղը՝ Անկախ Հայաստանի Հանրապետություն։
Անկախ պետություն ու ոչ թե պլացդարմ, ֆորպոստ կամ վիլայեթ։