Հուլիսի 27-ին մեկնարկել է «Ջավախքի ճամբար» ծրագիրը Ախալքալաքում և Ախալցխայում։
2012 թվականից սկսած «Ջավախքի ճամբար» ծրագիրը իրականացվում է Վրաստանի Հայ Օգնության Միության կողմից՝ ԱՄՆ-ի Արևելյան ափի երիտասարդների նախաձեռնությամբ ու անմիջական մասնակցությամբ։
Ախալքալաքի ճամբարն անցկացվում է Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնում։
Ախալքալաքի ճամբարի բացման արարողությանը ներկա էին Ախալքալաքի Սուրբ/Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը, Ախալքալաքի մուլիցիպալիտետի շրջանային ժողովի նախագահ՝ Ռուբեն Պալյանը և տեղակալ Նաիրի Իրիցյանը, մշակույթի բնագավառի ներկայացուցիչներ, ծնողներ և այլք։
Հնչել են Վրաստանի և Հայաստանի պետական օրհներգերը։ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանի օրհնության ու բարեմաղթանքի ելույթից հետո ողջույնի խոսքով հանդես է եկել ՎՀՕՄ-Ի Վարչության ատենապետուհի Կ․ Թադևոսյանը։
Նա խոսել է ճամբարի անցկացման ձևաչափի մասին ու ճամբարին մաղթեց բարի երթ։
Այս տարվա «Ջավախքի ճամբար»-ի ընդհանուր պատասխանատու Կարինե Գուշագջյանը ողջյունել է ներկաներին և ներկայացրել ճամբարի առաջիկա օրերի ծրագիրը։
Նրա խսքով՝ ճամբարը վեցօրյա է, սկսվելու է ժամը 9։30-ին և ավարտվելու՝ ժամը 16։30-ին։
Ախալքալաքի ԵԿ-ի պարի խմբակի սաները ճամբարի բացմանը նվիրել են իրենց պարային կատարումները, որից հետո «Ջավախքի ճամբար-2026»-ը ազդարարվել է բացված։
Ճամբարականներին բաժանված էին «Ջավախքի ճամբար»-ի տարբերանշանով վերնաշապիկներ և գրենական պիտույքներ։
Ճամբարականներին օրվա ընացքում տրվելու է երկուանգամյա սնունդ։
Սփյուռքից ժամանած խմբապետերին, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս օգնում են Ջավախքի Զորի Զորյան Երիտասարդական Միության և Պատանեկան Միության անդամները։ Երիտասարդական Միության անդամներն ամեն օր՝ ճամբարից հետո, սփյուռքից ժամանած խմբապետերի համար կազմակերպելու են ճանաչողական էքսկուրսիաներ՝ Ջավախքի պատմական ու տեսարժան վայրեր։
Օգոստոսի 3-8-ը ճամբարներ կանցկացվեն նաև Նինոծմինդայում և Ծալկայի շրջանի Դարագյուղում։