Հութիների հարձակումը շարքից հանել է Սաուդյան Արաբիայի օրական 400 հազար բարել հզորությամբ նավթավերամշակման գործարանը․ Reuters

Սաուդյան Արաբիայի պետական նավթային ընկերությունը՝ Saudi Aramco-ն, ժամանակավորապես դադարեցրել է Ջիզանի նավթավերամշակման գործարանի աշխատանքը՝ Եմենի հութիների հարձակման հետևանքով։

Reuters-ի տվյալներով՝ հարվածը վնասել է ձեռնարկության կարևոր ենթակառուցվածքները, այդ թվում՝ գազիֆիկացման համալիրը և պահեստային բաքերի հատվածը։

Ջիզանի նավթավերամշակման գործարանի արտադրական հզորությունը կազմում է օրական մոտ 400 հազար բարել նավթ։

Ներկայում գործարանում իրականացվում են վերականգնողական աշխատանքներ։ Նախնական գնահատականների համաձայն՝ ձեռնարկության աշխատանքը նախատեսվում է վերականգնել մինչև օգոստոսի 15-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment