Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն Լոնդոնի «Չելսին» Սիդնեյում ընկերական հանդիպում է անցկացրել ավստրալական «Վեսթերն Սիդնեյ Ուոնդերերսի» հետ ու հաղթել 6:4 հաշվով:
Լոնդոնյան ակումբի կազմում երկրորդ խաղակեսում հեթ-տրիկի հեղինակ է դարձել բրազիլացի հարձակվող Ժոաո Պեդրոն, որը 3 գոլ է խփել 80-89-րդ րոպեների ընթացքում: Մեկական անգամ աչքի են ընկել ղազախ վինգեր Դաստան Սատպաևը, պորտուգալացի կիսապաշտպան Դարիու Էսուգուն ու անգլիացի հարձակվող Ջեյմի Գիտենսը:
«Չելսին» առաջին հանդիպումն է անցկացրել թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ:
«Չելսին» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 1-ին՝ մրցելով անգլիական «Տոտենհեմի» հետ: