ԱՄՆ-ը թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին․ Իսրայել Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ներկայումս թույլ չի տալիս Իսրայելին հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին։

«Մենք շատ ենք ցանկանում հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին։ Սակայն այս պահին ԱՄՆ-ը նման թույլտվություն չի տալիս՝ ելնելով այն մտավախությունից, որ Իրանը կարող է հարվածել հարևան երկրներին՝ հրահրելով նավթային ճգնաժամ»,– իսրայելական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Կացը։

Նախարարը նաև կրկնել է Իսրայելի դիրքորոշումը՝ ընդգծելով, որ եթե Իրանը հարձակվի Իսրայելի վրա, ապա կստանա «հզոր պատասխան»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment