Կաթողիկոսին «լիկվիդացնելու» մեկնարկը տրված է, Փաշինյանը հիմա ԱԺ-ին է ներքաշում պրոցեսի մեջ

Կաթողիկոսին «լիկվիդացնելու» մեկնարկը տրված է, Փաշինյանը մինչև վերջ կգնա, միջոցների մեջ խտրականություն չի դնի, անգամ, եթե դա հակասահմանադրական գործընթաց է։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։

«Եկեղեցին կփլուզվի, թե ինչ կլինի՝ իրեն հետաքրքիր չէ, արդեն նա այս ամենին խառնում է Ազգային ժողովին, դատախազությանը, ՔԿ-ին, նրանց դարձնում ապօրինության գործակից։ Եկեղեցին ևս այս իրավիճակի համար լուծումներ պետք է առաջարկի, Կաթողիկոսը կարող է հրաժարական տալ, Ազգային ժողովն ընտրի նոր Կաթողիկոս»,- մեկնաբանեց Նորիկյանը։

Խոսելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցից՝ Նորիկյանը նկատեց, որ նրա այցը նշանակալի իրադարձություն է, ինչը վկայում է մեր ռեգիոնում ուժերի վերադասավորման մասին։

«ԱՄՆ-ն ուղիղ դեմքով, հաստատ ոտքով մտնում է ՀՀ, մենք հենման կետ ենք դառնում նրանց համար, խելացի լինենք՝ կօգտվենք, այլապես մանրադրամ կդառնանք հզորների համար, սթափ պետք է լինենք, ոտքի տակ ընկնելու վտանգ կա», – մեկնաբանեց բանախոսը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment