Ֆրանսիայում և Իսպանիայում տեղի ունեցած ուժեղ հրդեհների ֆոնին տարհանվածների ընդհանուր թիվը գերազանցել է 300 հազարը: Սա Եվրոպայի պատմության մեջ ամենախոշոր տարհանումներից մեկն է:
Ֆրանսիայի և Իսպանիայի փրկարար ծառայությունները շարունակում են բարձր պատրաստվածության ռեժիմով պայքարել վերջին տասնամյակների ամենակործանարար անտառային հրդեհների դեմ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 27-ին հայտնել է, որ երկրի հարավ-արևմուտքում տարերքը վերահսկվում է: Միևնույն ժամանակ, Բորդոյի մոտակայքում կրակը վերահսկողության տակ առնել դեռ չի հաջողվել։
Ֆրանսիայի նախագահն այցելել է արտակարգ իրավիճակների արձագանքման ծառայությունների հակաճգնաժամային կենտրոն։ «Առաջիկա շաբաթները ծանր են լինելու»,- նշել է Մակրոնը:
Նրա խոսքով՝ սրանք Ֆրանսիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր ամենաուժեղ անտառային հրդեհներն են:
Բորդոյի և Ատլանտյան օվկիանոսի ափերի միջև ընկած շրջանում տարերքը հուլիսի 22-ից ավերել է մոտ 42000 հեկտար տարածք:
Դիտումների քանակ15