Ամերիաբանկը մինչև 2026 թվականի վերջը նախատեսում է բացել առաջին մասնագիտացված մասնաճյուղերը Persona և Premium սեգմենտների հաճախորդների համար, հայտնեց Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ամերիաբանկը մինչև 2026 թվականի վերջը նախատեսում է բացել առաջին մասնագիտացված մասնաճյուղերը Persona և Premium սեգմենտների հաճախորդների համար, հայտնեց Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը:
«Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում Premium և Persona սեգմենտներին: Մինչև տարեվերջ կբացվի մեր առաջին Persona մասնաճյուղը, որտեղ առավելապես կսպասարկվեն այս կատեգորիայի հաճախորդները, ինչպես նաև առաջին Premium մասնաճյուղը», — ասաց Բարսեղյանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ Persona փաթեթը նախատեսում է ոչ միայն զեղչեր և արտոնություններ, այլև լուծումներ՝ ուղղված հաճախորդների կյանքի որակի բարձրացմանը:
Բարսեղյանը նշեց, որ թվային հարթակների զարգացմանն ու կատարելագործմանը զուգընթաց Ամերիաբանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը:
2026 թվականին բանկն արդեն բացել է առաջին մասնաճյուղերը Արարատի մարզում և Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում:
Բարսեղյանը հայտնեց, որ Ամերիաբանկի ուշադրության կենտրոնում է գտնվում ընտանիքը, որի տարբեր անդամների համար մշակվում են մասնագիտացված պրոդուկտներ։
«Մենք առաջարկում ենք լուծումներ երեխաների և դպրոցականների համար, այդ թվում՝ MyAmeria Star-ը: Բանկն անհատական հաճախորդի սպասարկման հայեցակարգից անցնում է ընտանիքի հետ համալիր աշխատանքի», — ասաց նա:
Բացի այդ, Ամերիաբանկը մշակում է ծառայությունների հատուկ փաթեթ ոչ ռեզիդենտների և հայկական սփյուռքի ներկայացուցիչների համար: Բարսեղյանի խոսքով՝ բանկի առաջարկած լուծումները հաճախորդներին թույլ են տալիս օգտվել նրա ծառայություններից աշխարհի ցանկացած կետից:
«Մենք ներդրել ենք նաև հավատարմության ծրագիր, որն ուղղված է հաճախորդներին զեղչեր տրամադրելուն և մեր բիզնես-հաճախորդների ծառայությունների ու արտադրանքի առաջմղմանը: Վճարումներ կատարելիս հաճախորդները ստանում են միավորներ, որոնք հետագայում կարող են օգտագործել նոր գնումների համար», — ասաց նա:
«Մենք ներդրել ենք նաև հավատարմության ծրագիր, որն ուղղված է հաճախորդներին զեղչեր տրամադրելուն և մեր բիզնես-հաճախորդների ծառայությունների ու պրոդուկտի առաջմղմանը: Վճարումներ կատարելիս հաճախորդները ստանում են միավորներ, որոնք հետագայում կարող են օգտագործել նոր գնումների համար», — ասաց նա:
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը։ Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինտեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ։
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։