«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը սահմանում է էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր

Օգոստոսի 2–ին` Երկաթուղայինի մասնագիտական տոնի կապակցությամբ, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը քաղաքացիների համար սահմանում է էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր։ 

Էլեկտրագնացքներն այդ օրը ձրի կլինեն մինչև 12 տարեկան երեխաների համար, իսկ 12 տարեկանից բարձր ուղևորների համար կգործի 50% զեղչ։

Զեղչը չի տարածվում արագընթաց Երևան-Գյումրի-Երևան գնացքի վրա:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություն

Leave a comment