Փաշինյանը Պուտինի հետ զրույցում չի նշել ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Հայաստանում հանրաքվեի անցկացման ժամկետները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հստակ ժամկետներ չեն նշվել, բայց, այնուամենայնիվ, ընդգծվել է նման հանրաքվեի շուտափույթ անցկացման անհրաժեշտությունը։ Դա շատ կարևոր է», – ասել է նա։