https://arm.sputniknews.ru/20260728/m-17-aa-janes-nazarjany-baqvum-haghtec-turq-mrcakcin-u-ancav-qarvord-ezrapakich-105143671.html
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը Բաքվում հաղթեց թուրք մրցակցին ու անցավ քառորդ եզրափակիչ
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը Բաքվում հաղթեց թուրք մրցակցին ու անցավ քառորդ եզրափակիչ
Sputnik Արմենիա
Հայաստանից Ադրբեջան է մեկնել 16 ըմբիշ։ 28.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-28T15:01+0400
2026-07-28T15:01+0400
2026-07-28T15:04+0400
ըմբշամարտի աշխարհի առաջնություն
ըմբշամարտիկ
ըմբիշ
բաքու
հայաստան
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1c/105143771_0:0:1920:1080_1920x0_80_0_0_1eb47d754f79122714cb63abca3649c4.jpg.webp
Մ-17 աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալակիր Ջանես Նազարյանը 9։0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին ու դուրս եկավ Բաքվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:71 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Նազարյանը գոտեմարտեց թուրք Մուհամադ Ռեսիտ Յուրուկի հետ: Առաջին մրցափուլում մեր մարզիկը 2 միավորի առավելություն ուներ, երկրորդում նա 4 միավորանոց հետ գցում կատարեց՝ հաշիվը դարձնելով 8։0։ Թուրքական կողմը բողոքարկեց, բայց կողային մրցավարները մերժեցին բողոքը. հաշիվը դարձավ 9:0:Ավելի վաղ քառորդ եզրափակչի ուղեգիր էր նվաճել 51 կգ քաշային Գևորգ Հարությունյանը, որը ժամանակից շուտ առավելության էր հասել հունգար մրցակցի նկատմամբ։48 կգ քաշային Արարատ Ավետիսյանն ու 65 կգ քաշային Վազգեն Մնացականյանը պարտվել են կիսաեզրափակչում ու այսօր կգոտեմարտեն բրոնզե մեդալների համար:Նշենք, որ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունն անցկացվում է Ադրբեջանի մայրաքաղաքում հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը: Մրցաշարին մասնակցում են հարյուրավոր մարզիկներ տարբեր երկրներից: Հայաստանից Ադրբեջան է մեկնել 16 ըմբիշ։
բաքու
2026
Լուրեր
am_HY
Ջանես Նազարյանը 1/8 եզրափակչում հաղթեց թուրք մրցակից Յուրուքին
Sputnik Արմենիա
Ջանես Նազարյանը 1/8 եզրափակչում հաղթեց թուրք մրցակից Յուրուքին
2026-07-28T15:01+0400
true
PT0M27S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1c/105143771_0:0:1440:1080_1920x0_80_0_0_5dc9533b02ea135e5cb970eb02b6113d.jpg.webp
ըմբշամարտի աշխարհի առաջնություն, ըմբշամարտիկ, ըմբիշ, բաքու, հայաստան, սպորտ , видео
ըմբշամարտի աշխարհի առաջնություն, ըմբշամարտիկ, ըմբիշ, բաքու, հայաստան, սպորտ , видео
Հայաստանից Ադրբեջան է մեկնել 16 ըմբիշ։
Մ-17 աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալակիր Ջանես Նազարյանը 9։0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին ու դուրս եկավ Բաքվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:
71 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Նազարյանը գոտեմարտեց թուրք Մուհամադ Ռեսիտ Յուրուկի հետ: Առաջին մրցափուլում մեր մարզիկը 2 միավորի առավելություն ուներ, երկրորդում նա 4 միավորանոց հետ գցում կատարեց՝ հաշիվը դարձնելով 8։0։ Թուրքական կողմը բողոքարկեց, բայց կողային մրցավարները մերժեցին բողոքը. հաշիվը դարձավ 9:0:
Մեկնարկային գոտեմարտում Ջանես Նազարյանը 8:0 հաշվով ժամանակից շուտ պարտության էր մատնել նորվեգացի Մարտին Լետվիկին:
Ավելի վաղ քառորդ եզրափակչի ուղեգիր էր նվաճել 51 կգ քաշային Գևորգ Հարությունյանը, որը ժամանակից շուտ առավելության էր հասել հունգար մրցակցի նկատմամբ։
48 կգ քաշային Արարատ Ավետիսյանն ու 65 կգ քաշային Վազգեն Մնացականյանը պարտվել են կիսաեզրափակչում ու այսօր կգոտեմարտեն բրոնզե մեդալների համար:
Նշենք, որ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունն անցկացվում է Ադրբեջանի մայրաքաղաքում հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը: Մրցաշարին մասնակցում են հարյուրավոր մարզիկներ տարբեր երկրներից:
Հայաստանից Ադրբեջան է մեկնել 16 ըմբիշ։