Մեծ Բրիտանիայի նոր կառավարությունը կկատարի Կիևի առջև ստանձնած բոլոր պարտավորությունները, այդ թվում՝ պատերազմի ավարտից հետո Ուկրաինա ռազմական զորախումբ ուղարկելու վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը։
«Երբ հրադադարը վերջապես ուժի մեջ մտնի, մենք պատրաստ կլինենք տեղակայել բազմազգ ուժեր՝ երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինայի անվտանգությունն ամրապնդելու նպատակով»,– հայտարարել է Բրիտանիայի վարչապետը։
Նրա խոսքով՝ Լոնդոնը մտադիր է շարունակել աջակցել Ուկրաինային և կատարել անվտանգության ոլորտում ստանձնած պարտավորությունները նաև ռազմական գործողությունների ավարտից հետո։