Դավիթ Անհաղթի փողոցում հայտնաբերվել է խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվող

Դավիթ Անհաղթի փողոցում հայտնաբերվել է խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվող

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հետախուզվողի վերաբերյալ ստացած տվյալներն իրացրին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողների հետ։

Հուլիսի 27-ի կեսօրին մայրաքաղաքի Դավիթ Անհաղթի փողոցում քրեական ոստիկանները ձերբակալեցին Պապ թագավորի փողոցի բնակիչ 32-ամյա տղամարդուն։ 2023 թվականի հունիսից նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով։

Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։

Leave a comment