ԱՄՆ քաղաքացիների աջակցությունը Իրանի դեմ ռազմական գործողություններին նվազել է մինչև 33 տոկոս՝ դառնալով հակամարտության մեկնարկից հինգ ամիս անց գրանցված ամենացածր ցուցանիշը։ Այդ մասին վկայում են Reuters-ի հրապարակած հարցման արդյունքները։
Հարցվածների 69 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարողացել հստակ բացատրել Իրանում ԱՄՆ ռազմական ներգրավվածության նպատակները։ Այդ կարծիքին է նաև հանրապետականների շուրջ 40 տոկոսը։
Միաժամանակ Իրանի դեմ ամերիկյան ռազմական հարվածների աջակցությունը շարունակում է կտրուկ տարբերվել՝ կախված կուսակցական պատկանելությունից։ Հանրապետականների շրջանում հարվածներին աջակցում է 71 տոկոսը, մինչդեռ դեմոկրատների շրջանում՝ ընդամենը 5 տոկոսը։
Չնայած պատերազմի աջակցության նվազմանը, Թրամփի գործունեության ընդհանուր հավանության վարկանիշն աճել է՝ հասնելով 37 տոկոսի, ինչը երեք տոկոսային կետով բարձր է նախորդ ամսվա ցուցանիշից։