Նպատակ կա «Sevan EV Rally»–ին դարձնել միջազգային, նաև կազմակերպել ձմեռային մրցաշար

https://arm.sputniknews.ru/20260728/npatak-ka-sevan-ev-rallyin-dardznel-mijazgajin-naev-kazmakerpel-dzmerajin-mrcashar-105142023.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1c/105136666_101:0:1541:1080_1920x0_80_0_0_3ff0bcd3bf3197224dc38f277281ef3c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, սևան, էլեկտրամոբիլ, видео

տեսանյութեր, սևան, էլեկտրամոբիլ, видео

Արդեն 3 տարի անընդմեջ «Sevan Startup Summit»-ի տարածքում անցկացվում է «Sevan EV Rally»-ին, որի շրջանակներում բացառապես էլեկտրական մեքենաները Սևանի շուրջ կատարում են 212 կմ պտույտ։ Այս տարի այն կայացել է այսօր` հուլիսի 28–ին։

Ռալլիի հիմնական մեխն այն է, որ թիմերը պետք է GPS-կորդինատներով գտնեն հատուկ կետերը։ Ավելի քան 20 էլեկտրոմոբիլներ մեկնարկում են 5-ական րոպե ինտերվալով: Ճանապարհին թիմերը հաղթահարում են քվեստային կետեր, պատասխանում ինտելեկտուալ հարցերի և հավաքում միավորներ:

«Ամեն տարի փորձում ենք ընդլայնել «Sevan EV Rally»-ին` այս տարի, օրինակ, ավելացրել ենք կոնֆերանսի հատվածը, որտեղ քննարկելու ենք էլեկտրական մեքենաների հետ կապված հարցերը, խնդիրները և ապագայի տեսլականը։ Փորձում ենք նաև ռալլին մեկանգամյա միջոցառումից ընդլայնել և տարբեր է եղանակային պայմաններում միջոցառումներ անցկացնել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է «Sevan EV Rally»-ի համահիմնադիր Կարեն Դերձյանը։

Քանի որ երթուղին անցնում է հանրային ճանապարհներով, այս տարի ներդրվել է GPS վերահսկողություն․ սահմանված արագությունները (30–90 կմ/ժ) գերազանցող թիմերը կզրկվեն միավորներից: Մրցույթին մասնակցում են ինչպես անհատներ, այնպես էլ պաշտոնական ավտոներկրողներ։

Leave a comment