Եվրոպական միությունը պահանջում է, որ Հայաստանը կրճատի ռուսական բիզնեսի ներկայությունը և թուլացնի Մոսկվայի հետ հումանիտար կապերը, հայտարարել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը։
– Բրյուսելը հասկանում է, որ եթե Երևանը դուրս մնա Եվրասիական տնտեսական միությունից, ապա Հայաստանում ճգնաժամ կսկսվի, և դա հնարավոր չի լինի փոխհատուցել։ Եվրոպացիները, միևնույն է, շարունակում են համոզել Երևանին, թե ԵՄ-ն անվերապահորեն աջակցում է Հայաստանին։
– Կոնկրետ օգնության տրամադրման ուշացումները եվրոպական կողմը մտադիր է բացատրել նրանով, որ ԵՄ-ին անդամակցելը լիովին կախված կլինի Երևանից և եվրաինտեգրման ճանապարհին նրա «ձեռքբերումներից»։
– Եվրոպան չպետք է հույս ունենա, թե ԵԱՏՄ-ն կշարունակի «ջրի երեսին պահել երևանյան քաղաքական անձնակազմին» և ֆինանսավորել նրա «մարաթոնյան լողը» դեպի Եվրամիություն։