Հայտնաբերված ապրանքի ընդհանուր քաշը կազմել է 3 կգ 319 գրամ
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ՀՀ պետական եկամուտների կոմիտեի «Գոգավան» մաքսային անցման կետի աշխատակիցները կանխել են մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման զարդերի արտահանման փորձը դեպի Վրաստան, հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Հայաստանից Վրաստան ուղևորվող թեթև մարդատար ավտոմեքենայի մաքսային զննության ընթացքում աշխատակիցները ապամոնտաժել են սրահի հետնամասի բաժակների համար նախատեսված պլաստմասսե հարմարանքները, որոնց տակից հայտնաբերել են թաքցված զարդերի հավաքածու։
Հայտնաբերված ապրանքի ընդհանուր քաշը կազմել է 3 կգ 319 գրամ, որից.
- 540 գրամը՝ ոսկենման մետաղից պատրաստված զարդեր,
- 2779 գրամը՝ սպիտակ ոսկուն կամ արծաթին նմանվող մետաղից պատրաստված զարդեր։
Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: