Հայաստանն ու ԱՄՆ-ն ավարտել են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ բանակցությունները

Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրեցին «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ կառավարության և  ԱՄՆ կառավարության միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն»-ը


ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրեցին «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ կառավարության և  ԱՄՆ կառավարության միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն»-ը։


«Այս համաձայնագիրը նոր էջ կբացի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև խորացող էներգետիկ գործընկերության ասպարեզում, կնպաստի Հայաստանի էներգետիկ ռեսուրսների բազմազանեցմանը՝ անվտանգ ու նորարարական տեխնոլոգիաների ներգրավմամբ»,-ասել է Փաշինյանը


Վարչապետը նաև իր երախտագիտությունն է հայտնել նաև միջուկային անվտանգության ոլորտում ԱՄՆ կողմից Հայաստանին ցուցաբերած երկարամյա աջակցության համար և պատրաստակամություն հայտնել էլ ավելի զարգացնելու ոլորտային համագործակցությունը երկու երկրների համար կարևորագույն ուղղություններով։


 


 

Leave a comment