https://arm.sputniknews.ru/20260728/pastabanneri-palaty-datapartum-e-erem-sargsjanin-tsarukjani-varujtic-heracnely–105140314.html
Փաստաբանների պալատը դատապարտում է Երեմ Սարգսյանին Ծառուկյանի վարույթից հեռացնելը
Փաստաբանների պալատը դատապարտում է Երեմ Սարգսյանին Ծառուկյանի վարույթից հեռացնելը
Sputnik Արմենիա
Խորհուրդը դիմում է ՄԻՊ-ին, ազգային և միջազգային տարբեր կազմակերպություններին՝ ակնկալելով համապատասխան արձագանք և աջակցություն նման դեպքերի կրկնությունը… 28.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-28T13:51+0400
2026-07-28T13:51+0400
2026-07-28T13:51+0400
երեմ սարգսյան
փաստաբան
փաստաբանների պալատ
գագիկ ծառուկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104857120_0:75:1600:975_1920x0_80_0_0_d5a30154000b7edb10683fbd0fffa189.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ՀՀ Փաստաբանների պալատը դատապարտում է Երեմ Սարգսյանին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթից հեռացնելը որպես պաշտպան և որպես վկա հարցաքննության կանչելը։ Այս մասին նշված է տարածված հաղորդագրության մեջ։ Պալատի խորհուրդը համապատասխան որոշում է ընդունել՝ դատապարտելով փաստաբանական գաղտնիքի բացահայտման վտանգ պարունակող և փաստաբանի մասնագիտական անկախությանը միջամտելու հատկանիշներ ունեցող գործողությունները։ Մասնավորաբար, «1) փաստաբան Երեմ Սարգսյանին՝ առանց օրենքով հստակ նախատեսված և պատշաճ հիմնավորված հիմքի, վարույթին մասնակցելուց ազատելը,2) նույն վարույթով նրան որպես վկա հարցաքննության հրավիրելը,3) նրանից փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկություններ պահանջելը,4) փաստաբանական գրասենյակի, բնակարանի, իրերի կամ տեղեկատվական կրիչների նկատմամբ այնպիսի գործողություններ նախատեսելը, որոնք կարող են հանգեցնել փաստաբանական գաղտնիքի բացահայտման»,- նշված է որոշման մեջ։Փաստաբանների պալատի խորհուրդը նաև կոչ է անում ՀՀ դատախազությանը պատշաճ վերահսկողություն իրականացնել փաստաբանի իրավունքներին, փաստաբանական գաղտնիքին և պաշտպանության իրավունքին միջամտող գործողությունների օրինականության նկատմամբ։Խորհուրդը դիմում է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող ազգային և միջազգային կազմակերպություններին՝ ակնկալելով համապատասխան արձագանք և աջակցություն նման դեպքերի կրկնությունը կանխելու նպատակով։Հիշեցնենք՝ հուլիսի 22-ին հայտնի դարձավ, որ Երեմ Սարգսյանին հեռացրել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթից՝ թույլ չտալով լինել նրա պաշտպանը։ Միաժամանակ, Երեմ Սարգսյանին վկայի կարգավիճակով հարցաքննության էին հրավիրել։ Սարգսյանը վստահ է, որ քննչական կոմիտեն այդ քայլին գնացել է՝ վախենալով, որ իրենց ապօրինությունները կբացահայտվեն։ Փաստաբանը հայտնել էր, որ բողոքարկելու է այս որոշումը դատախազությունում և դատարանում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104857120_0:0:1600:1200_1920x0_80_0_0_3fe8733e70747568626c25f7d004ef4a.jpg.webp
երեմ սարգսյան, փաստաբան, փաստաբանների պալատ, գագիկ ծառուկյան
երեմ սարգսյան, փաստաբան, փաստաբանների պալատ, գագիկ ծառուկյան
Խորհուրդը դիմում է ՄԻՊ-ին, ազգային և միջազգային տարբեր կազմակերպություններին՝ ակնկալելով համապատասխան արձագանք և աջակցություն նման դեպքերի կրկնությունը կանխելու նպատակով։
Պալատի խորհուրդը համապատասխան որոշում է ընդունել՝ դատապարտելով փաստաբանական գաղտնիքի բացահայտման վտանգ պարունակող և փաստաբանի մասնագիտական անկախությանը միջամտելու հատկանիշներ ունեցող գործողությունները։
Մասնավորաբար,
«1) փաստաբան Երեմ Սարգսյանին՝ առանց օրենքով հստակ նախատեսված և պատշաճ հիմնավորված հիմքի, վարույթին մասնակցելուց ազատելը,
2) նույն վարույթով նրան որպես վկա հարցաքննության հրավիրելը,
3) նրանից փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկություններ պահանջելը,
4) փաստաբանական գրասենյակի, բնակարանի, իրերի կամ տեղեկատվական կրիչների նկատմամբ այնպիսի գործողություններ նախատեսելը, որոնք կարող են հանգեցնել փաստաբանական գաղտնիքի բացահայտման»,- նշված է որոշման մեջ։
Խորհուրդը հորդորում է նախաքննական մարմնին անհապաղ վերանայել փաստաբան Երեմ Սարգսյանին վարույթից հեռացնել հիմնավորվածությունը, զերծ մնալ փաստաբանական գրասենյակը, փաստաբանի բնակարանը, ավտոմեքենան, իրերը կամ թվային կրիչները խուզարկելուց, առգրավելուց կամ այլ կերպ ուսումնասիրելուց, եթե գործողությունը վերաբերում է փաստաբանական գործունեության հետ առնչվող հանգամանքներին, ապահովել փաստաբանական գաղտնիք պարունակող փաստաթղթերի, տվյալների լիարժեք անձեռնմխելիությունը և այլն։
Փաստաբանների պալատի խորհուրդը նաև կոչ է անում ՀՀ դատախազությանը պատշաճ վերահսկողություն իրականացնել փաստաբանի իրավունքներին, փաստաբանական գաղտնիքին և պաշտպանության իրավունքին միջամտող գործողությունների օրինականության նկատմամբ։
Խորհուրդը դիմում է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող ազգային և միջազգային կազմակերպություններին՝ ակնկալելով համապատասխան արձագանք և աջակցություն նման դեպքերի կրկնությունը կանխելու նպատակով։