Երևան-Սևան մայրուղում վառելիքի առևտրով զբաղվող ընկերությունը բյուջե չի վճարել 210 մլն դրամ

https://arm.sputniknews.ru/20260728/erevan-sevan-majrughum-vareliqi-arevtrvov-zbaghvvogh-ynkerutjuny-bjuje-chi-vtsharel-210-mln-dram-105137040.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Բացահայտվել է վառելիքի ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու հերթական դեպքը

Sputnik Արմենիա

Բացահայտվել է վառելիքի ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու հերթական դեպքը

2026-07-28T13:12+0400

true

PT1M55S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1c/105136469_165:0:1605:1080_1920x0_80_0_0_736c46f50fd020dc1e226009333cc935.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

պետական եկամուտների կոմիտե (պեկ), գազ, վառելիք, դիզվառելիք, բյուջե, видео

պետական եկամուտների կոմիտե (պեկ), գազ, վառելիք, դիզվառելիք, բյուջե, видео

Բաժանորդագրվել

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Երևան-Սևան մայրուղում գործող, վառելիքի մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը խոշոր չափերի հարկեր է թաքցրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։

ՊԵԿ աշխատակիցներն ընկերության գազալցակայաններում տեղադրված լիցքավորման աշտարակներից դուրս են բերել և հետազոտել են իրացման վերաբերյալ տվյալները: Միաժամանակ ուսումնասիրվել են նաև վաճառքի հաշվառման մատյաններն ու սևագիր գրառումներ պարունակող տետրերը։ Ձեռք բերված տվյալները համադրվել են ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա նույն ժամանակաշրջանների վերաբերյալ հարկային հաշվարկների տվյալների հետ:

«Պարզվել է, որ ընկերության կողմից 2022-2026 թթ-ին սեղմած բնական գազի, հեղուկ գազի, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքների մասով թերհայտարարագրվել է շուրջ 600 մլն դրամի իրացման շրջանառություն։ Արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 210 մլն ՀՀ դրամ»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նշված փաստի առթիվ առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a comment