https://arm.sputniknews.ru/20260728/kvorusjal-anqvoriji-vorvonumnerum-105133246.html
Կորուսյալ Անքորիջի որոնումներում
Կորուսյալ Անքորիջի որոնումներում
Sputnik Արմենիա
Անքորիջում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություններից ԱՄՆ վարչակազմի հրաժարվելուց հետո Մոսկվան չի դադարեցնել երկխոսությունը Վաշինգտոնի հետ և սպասում է նրանց… 28.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-28T12:50+0400
2026-07-28T12:50+0400
2026-07-28T12:50+0400
դմիտրի պեսկով
անքորիջ
ամն
ռուսաստան
ուկրաինա
բանակցություններ
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
սերգեյ լավրով
մարկո ռուբիո
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1c/105128435_0:0:1501:844_1920x0_80_0_0_bd48186c81e04c6e5e715356c47e0cc4.jpg.webp
Անորոշությամբ լի նոր դիվանագիտական իրականությունը, որն ուկրաինական հակամարտության հարցում առաջացավ այն բանից հետո, երբ Մանիլայում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատեց, որ Սպիտակ տունը ցանկություն չունի հետևելու Անքորիջում նախագահներ Թրամփի և Պուտինի ձեռք բերած համաձայնություններին, լրագրողների համար մանրամասն մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Հիշեցնելով, որ «Ռուսաստանի կողմից բոլոր առաջարկներն արդեն հնչեցվել են նախագահ Պուտինի՝ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից, և Կիևի ռեժիմում շատ լավ գիտեն, թե ինչ է պետք անել», պարոն Պեսկովը հաստատել է նաև խաղաղության նոր նախաձեռնությունները քննարկելու Ռուսաստանի պատրաստակամությունը, եթե դրանք համապատասխանեն նրա ազգային շահերին։Նախագահ Զելենսկին ԱՄՆ այցից առաջ (նա ներկա է գտնվելու սենատոր Լինդսի Գրեմի հուղարկավորությանը, որը ՌԴ-ում ներառված է ծայրահեղականների և ահաբեկիչների ցանկում) ամերիկացի լրագրող Լորա Լումերին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է «գալ Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակ կամ Մար-ա-Լագո (նախագահ Թրամփի մասնավոր նստավայրը Ֆլորիդայում՝ «Ъ»)՝ Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար»։Կրեմլում վաղաժամ են համարում մեկնաբանել լրատվամիջոցներում հայտնված հրապարակումներն այն մասին, թե իբր ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև արդեն իսկ քննարկումներ են ընթանում ռազմական գործողությունների դադարեցման համաձայնությունների շուրջ՝ հաշվի առնելով, որ խոսքը պաշտոնական հաստատում չունեցող տեղեկությունների մասին է։Ուկրաինայի կարգավորմանն ուղղված Թրամփի ջանքերը փորձում են տապալել. ԼավրովԶերծ մնալով Վաշինգտոնի կոշտ քննադատությունից, որն Անքորիջի գագաթնաժողովից շուրջ մեկ տարի անց խաչ քաշեց Ուկրաինայի հարցում նախկին ձեռքբերումների վրա, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ԱՄՆ դիրքորոշումը նկարագրելու համար առաջին անգամ շրջանառության մեջ է դրել «դուալիզմ» (երկվություն) տերմինը, որը ենթադրում է երկու հակադիր սկզբունքների համատեղ գոյություն, և կոչ է արել դրանում ինչ-որ դրական բան գտնել՝ սեփական շահերի համար օգտագործելու նպատակով։ՌԴ նախագահի խոսնակը նշել է, որ ՌԴ–ն շարունակում է հատուկ ռազմական գործողությունը, այսինքն՝ շարունակում է իր նպատակներին հասնել ռազմական միջոցներով։«Այո՛, դա գերադասելի ուղին չէ, բայց խաղաղ հեռանկարների բացակայության պայմաններում մենք գնալու ենք մինչև վերջ՝ մինչև լիակատար հաղթանակ։ Իսկ նոր առաջարկների կսպասենք։ Ամերիկացիներն անկեղծ են, նախագահ Թրամփն անկեղծ է, և նրա բանագնացներն անկեղծ են բոլորի համար ընդունելի տարբերակներ ձևակերպելու իրենց ցանկության մեջ»,-համոզված է Կրեմլի ներկայացուցիչը։Կիևի ռեժիմի փրկությունը մեր ծրագրերում չկա. ՊուտինՊետքարտուղար Ռուբիոյի հետ բանակցություններից և Մանիլայից մեկնելուց հետո ԱՄՆ մասնակցությամբ ուկրաինական բանակցային գործընթացի հետագա հեռանկարների իր գնահատականն է տվել նաև ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, որը Մոսկվա վերադառնալու ճանապարհին մի շարք հայտարարություններ է արել Ղրղզստան կատարած այցի ընթացքում (որտեղ մասնակցել է ՇՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին)։Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքերն այն մասին, որ Ալյասկայի գագաթնաժողովում ուկրաինական կարգավորման վերաբերյալ առաջարկները ձախողվել են, նախարար Լավրովն այս կապակցությամբ կոչ է արել հասկանալ, թե կոնկրետ ով է ձախողել։Նրա խոսքով՝ Ռուսաստանի խիղճը մաքուր է, քանի որ Մոսկվան մինչև վերջին պահը ղեկավարվել է «տղավարի ասաց ու արեց» սկզբունքով և հույս է ունեցել, որ ամերիկյան կողմը նույնպիսի մոտեցում կցուցաբերի։Ըստ նրա պարզաբանման՝ «Ալյասկայի գագաթնաժողովում ԱՄՆ-ի առաջարկներից Կիևի մեծամիտ հրաժարումը տեղի ունեցավ այն պատճառով, որ Ուկրաինային զենք են մատակարարում, և այդ աջակցության զգալի մասը հենց ԱՄՆ-ն է»։Ավելի վաղ նախագահ Թրամփը հնարավոր էր համարել, որ PURL ծրագրով Ուկրաինային զենքի վաճառքին մասնակցելուց բացի, ԱՄՆ-ն Կիևին կփոխանցի Patriot ՀՕՊ համակարգերի համար որսացող հրթիռի արտադրության լիցենզիան։ Թրամփի խոսքով՝ Ուկրաինան կկարողանա արագ սկսել այդ հրթիռների արտադրությունը, երբ բացատրություններ ստանա, թե ինչպես դա անել։Մինչ ՌԴ ԱԳՆ ղեկավարը ՇՀԿ գործընկերների հետ շփման ընթացքում շեշտը դրել է այն բանի վրա, թե ով է պատասխանատվություն կրում Անքորիջի համաձայնությունները զրոյացնելու համար, Պուտինի մամուլի քարտուղարը կոչ է արել այդ ձախողումը չհամարել ԱՄՆ մասնակցությամբ Ուկրաինայի հարցով դիվանագիտության պատմության ավարտ։ՌԴ-ն հաղթանակի է սպասում, այլ ոչ թե Անքորիջի պայմանավորվածությունների կատարմանը․ ՈւշակովԸնդհանուր առմամբ Լավրովի և Պեսկովի՝ միմյանց լրացնող հայտարարությունները ցույց են տալիս, որ բանակցային գործընթացի բոլոր ձախողումներով հանդերձ՝ Մոսկվան Ուկրաինայի հարցով դիվանագիտության պատուհանը բաց է համարում։ՌԴ դիրքորոշման մեջ շեշտադրումների փոփոխություն է եղել։ ՌԴ–ն դադարել է պահանջել ԱՄՆ-ի հետ նախկին պայմանավորվածությունների կատարումը, որոնք Վաշինգտոնը վերջնականապես հանել է օրակարգից Մանիլայում Լավրովի և Ռուբիոյի հանդիպման ժամանակ։ Դա պայմանավորված է Մոսկվայի և Կիևի միջև ծավալվող «ճակատամարտով» հանուն նախագահ Թրամփի, որը մտադիր է նախագահ Զելենսկու հետ քննարկել ինչ-որ «նոր խաղաղության պլան»։ Կիևից ստացված տեղեկատվության համաձայն՝ Թրամփի և Զելենսկու հանդիպումը Սպիտակ տանը տեղի կունենա հուլիսի 28-ին։
անքորիջ
ամն
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1c/105128435_28:0:1361:1000_1920x0_80_0_0_baf09f1fceae74345287bd69f212fbaa.jpg.webp
դմիտրի պեսկով, անքորիջ, ամն, ռուսաստան, ուկրաինա, բանակցություններ, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, սերգեյ լավրով, մարկո ռուբիո
դմիտրի պեսկով, անքորիջ, ամն, ռուսաստան, ուկրաինա, բանակցություններ, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, սերգեյ լավրով, մարկո ռուբիո
Անքորիջում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություններից ԱՄՆ վարչակազմի հրաժարվելուց հետո Մոսկվան չի դադարեցնել երկխոսությունը Վաշինգտոնի հետ և սպասում է նրանց նոր նախաձեռնություններին։
Անորոշությամբ լի նոր դիվանագիտական իրականությունը, որն ուկրաինական հակամարտության հարցում առաջացավ այն բանից հետո, երբ Մանիլայում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատեց, որ Սպիտակ տունը ցանկություն չունի հետևելու Անքորիջում նախագահներ Թրամփի և Պուտինի ձեռք բերած համաձայնություններին, լրագրողների համար մանրամասն մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հիշեցնելով, որ «Ռուսաստանի կողմից բոլոր առաջարկներն արդեն հնչեցվել են նախագահ Պուտինի՝ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից, և Կիևի ռեժիմում շատ լավ գիտեն, թե ինչ է պետք անել», պարոն Պեսկովը հաստատել է նաև խաղաղության նոր նախաձեռնությունները քննարկելու Ռուսաստանի պատրաստակամությունը, եթե դրանք համապատասխանեն նրա ազգային շահերին։
«Մենք լսել ենք հայտարարություններն այն մասին, որ հնարավոր են ինչ-որ նոր բանաձևեր։ Դա դեռ պետք է պարզել։ Գիտենք, որ Զելենսկին Ամերիկայում շփվելու է ամերիկացիների հետ»,-ըստ «Կոմերսանտի»` հայտարարել է Պեսկովը։
Նախագահ Զելենսկին ԱՄՆ այցից առաջ (նա ներկա է գտնվելու սենատոր Լինդսի Գրեմի հուղարկավորությանը, որը ՌԴ-ում ներառված է ծայրահեղականների և ահաբեկիչների ցանկում) ամերիկացի լրագրող Լորա Լումերին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է «գալ Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակ կամ Մար-ա-Լագո (նախագահ Թրամփի մասնավոր նստավայրը Ֆլորիդայում՝ «Ъ»)՝ Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար»։
Կրեմլում վաղաժամ են համարում մեկնաբանել լրատվամիջոցներում հայտնված հրապարակումներն այն մասին, թե իբր ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև արդեն իսկ քննարկումներ են ընթանում ռազմական գործողությունների դադարեցման համաձայնությունների շուրջ՝ հաշվի առնելով, որ խոսքը պաշտոնական հաստատում չունեցող տեղեկությունների մասին է։
Զերծ մնալով Վաշինգտոնի կոշտ քննադատությունից, որն Անքորիջի գագաթնաժողովից շուրջ մեկ տարի անց խաչ քաշեց Ուկրաինայի հարցում նախկին ձեռքբերումների վրա, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ԱՄՆ դիրքորոշումը նկարագրելու համար առաջին անգամ շրջանառության մեջ է դրել «դուալիզմ» (երկվություն) տերմինը, որը ենթադրում է երկու հակադիր սկզբունքների համատեղ գոյություն, և կոչ է արել դրանում ինչ-որ դրական բան գտնել՝ սեփական շահերի համար օգտագործելու նպատակով։
«Ամերիկյան դիրքորոշման մեջ մենք մի տեսակ դուալիզմ ենք նկատում։ Մի կողմից՝ նրանք զենք են մատակարարում Ուկրաինային, թեև նախագահ Թրամփն ասում է՝ դե, մենք չգիտենք, թե ում ենք մատակարարում, մենք ՆԱՏՕ-ին ենք մատակարարում, մնացածը մեր գործը չէ։ Մյուս կողմից՝ ԱՄՆ-ն անկեղծորեն հայտարարում է խաղաղ կարգավորմանն աջակցելու իր պատրաստակամության մասին։ Ահա այս մասով, անշուշտ, մեզ համար համակրելի է»,- պարզաբանել է Պեսկովը։
ՌԴ նախագահի խոսնակը նշել է, որ ՌԴ–ն շարունակում է հատուկ ռազմական գործողությունը, այսինքն՝ շարունակում է իր նպատակներին հասնել ռազմական միջոցներով։
«Այո՛, դա գերադասելի ուղին չէ, բայց խաղաղ հեռանկարների բացակայության պայմաններում մենք գնալու ենք մինչև վերջ՝ մինչև լիակատար հաղթանակ։ Իսկ նոր առաջարկների կսպասենք։ Ամերիկացիներն անկեղծ են, նախագահ Թրամփն անկեղծ է, և նրա բանագնացներն անկեղծ են բոլորի համար ընդունելի տարբերակներ ձևակերպելու իրենց ցանկության մեջ»,-համոզված է Կրեմլի ներկայացուցիչը։
Պետքարտուղար Ռուբիոյի հետ բանակցություններից և Մանիլայից մեկնելուց հետո ԱՄՆ մասնակցությամբ ուկրաինական բանակցային գործընթացի հետագա հեռանկարների իր գնահատականն է տվել նաև ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, որը Մոսկվա վերադառնալու ճանապարհին մի շարք հայտարարություններ է արել Ղրղզստան կատարած այցի ընթացքում (որտեղ մասնակցել է ՇՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին)։
Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքերն այն մասին, որ Ալյասկայի գագաթնաժողովում ուկրաինական կարգավորման վերաբերյալ առաջարկները ձախողվել են, նախարար Լավրովն այս կապակցությամբ կոչ է արել հասկանալ, թե կոնկրետ ով է ձախողել։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի խիղճը մաքուր է, քանի որ Մոսկվան մինչև վերջին պահը ղեկավարվել է «տղավարի ասաց ու արեց» սկզբունքով և հույս է ունեցել, որ ամերիկյան կողմը նույնպիսի մոտեցում կցուցաբերի։
«Եթե ավելի խորը նայենք, նախագահ Մակրոնը հրապարակավ ասաց, որ այլևս չկա ոչ մի Անքորիջ, ոչ մի փոխըմբռնում, «Ամերիկան նորից մեզ հետ է»։ Իսկ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Սիբիգան ասաց․ «Մենք թաղել ենք անքորիջյան համաձայնությունները»։ Եթե սրանք գնահատականներ են, որոնք ամերիկացիները կիսում են, ապա ի՞նչ կարող ենք անել մենք։ Իհարկե, մենք բազմիցս ասել ենք, որ նախընտրում ենք քաղաքական-դիվանագիտական կարգավորումը, բայց մեր նպատակներին կհասնենք ցանկացած դեպքում»,- ընդգծել է Սերգեյ Լավրովը։
Ըստ նրա պարզաբանման՝ «Ալյասկայի գագաթնաժողովում ԱՄՆ-ի առաջարկներից Կիևի մեծամիտ հրաժարումը տեղի ունեցավ այն պատճառով, որ Ուկրաինային զենք են մատակարարում, և այդ աջակցության զգալի մասը հենց ԱՄՆ-ն է»։
Ավելի վաղ նախագահ Թրամփը հնարավոր էր համարել, որ PURL ծրագրով Ուկրաինային զենքի վաճառքին մասնակցելուց բացի, ԱՄՆ-ն Կիևին կփոխանցի Patriot ՀՕՊ համակարգերի համար որսացող հրթիռի արտադրության լիցենզիան։ Թրամփի խոսքով՝ Ուկրաինան կկարողանա արագ սկսել այդ հրթիռների արտադրությունը, երբ բացատրություններ ստանա, թե ինչպես դա անել։
Մինչ ՌԴ ԱԳՆ ղեկավարը ՇՀԿ գործընկերների հետ շփման ընթացքում շեշտը դրել է այն բանի վրա, թե ով է պատասխանատվություն կրում Անքորիջի համաձայնությունները զրոյացնելու համար, Պուտինի մամուլի քարտուղարը կոչ է արել այդ ձախողումը չհամարել ԱՄՆ մասնակցությամբ Ուկրաինայի հարցով դիվանագիտության պատմության ավարտ։
Ընդհանուր առմամբ Լավրովի և Պեսկովի՝ միմյանց լրացնող հայտարարությունները ցույց են տալիս, որ բանակցային գործընթացի բոլոր ձախողումներով հանդերձ՝ Մոսկվան Ուկրաինայի հարցով դիվանագիտության պատուհանը բաց է համարում։
ՌԴ դիրքորոշման մեջ շեշտադրումների փոփոխություն է եղել։ ՌԴ–ն դադարել է պահանջել ԱՄՆ-ի հետ նախկին պայմանավորվածությունների կատարումը, որոնք Վաշինգտոնը վերջնականապես հանել է օրակարգից Մանիլայում Լավրովի և Ռուբիոյի հանդիպման ժամանակ։ Դա պայմանավորված է Մոսկվայի և Կիևի միջև ծավալվող «ճակատամարտով» հանուն նախագահ Թրամփի, որը մտադիր է նախագահ Զելենսկու հետ քննարկել ինչ-որ «նոր խաղաղության պլան»։ Կիևից ստացված տեղեկատվության համաձայն՝ Թրամփի և Զելենսկու հանդիպումը Սպիտակ տանը տեղի կունենա հուլիսի 28-ին։