https://arm.sputniknews.ru/20260728/belgvorvodi-shebekinvo-qaghaqum-atsn-hardzakvel-e-avtvobusi-vra-tuzhel-e-19-mard-marzpeti-zhp-105131678.html
Բելգորոդի Շեբեկինո քաղաքում ԱԹՍ–ն հարձակվել է ավտոբուսի վրա, տուժել է 19 մարդ. մարզպետի ԺՊ
Բելգորոդի Շեբեկինո քաղաքում ԱԹՍ–ն հարձակվել է ավտոբուսի վրա, տուժել է 19 մարդ. մարզպետի ԺՊ
Sputnik Արմենիա
Տարածաշրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով՝ տուժածներից 6–ը ծանր վիճակում են։ 28.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-28T12:17+0400
2026-07-28T12:17+0400
2026-07-28T11:30+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
բելգորոդ
անօդաչու թռչող սարք (աթս)
անօդաչու
ավտոբուս
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1c/105129490_0:120:1280:840_1920x0_80_0_0_8c491bcde611a9b22acd9114a77ab46d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի ԶՈւ-ի ԱԹՍ-ն հարձակվել է երթուղային ավտոբուսի վրա Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքոմ, տուժել է 19 մարդ։ Այս մասին հայտնել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը։Նրա խոսքով՝ տուժածներից 6–ը ծանր վիճակում են։«Օգնություն ցուցաբերելուց հետո վիրավորները կտեղափոխվեն Բելգորոդի բժշկական հաստատություններ։ Վստահ եմ՝ մեր բժիշկները կցուցաբերեն ամբողջ անհրաժեշտ օգնությունը։ Եթե պահանջվի, վիրավորներին կտեղափոխենք դաշնային բժշկական հաստատություններ»,-գրել է Շուվաևը։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
բելգորոդ
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1c/105129490_0:0:1280:960_1920x0_80_0_0_7339ad8664b4ebf96cdfb32a216434cf.jpg.webp
ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, բելգորոդ, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, ավտոբուս, ուկրաինա, ռուսաստան
ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, բելգորոդ, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, ավտոբուս, ուկրաինա, ռուսաստան
Տարածաշրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով՝ տուժածներից 6–ը ծանր վիճակում են։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի ԶՈւ-ի ԱԹՍ-ն հարձակվել է երթուղային ավտոբուսի վրա Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքոմ, տուժել է 19 մարդ։ Այս մասին հայտնել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը։
«Այսօր առավոտյան Շեբեկինոյում ուկրաինական անօդաչու թռչող սարքը հերթական անգամ հարձակվել է քաղաքացիական երթուղային ավտոբուսի վրա… Տուժել է 19 խաղաղ բնակիչ։ Նրանցից 18–ն օպերատի կերպով տեղափոխվել են Շեբեկինոյի Կենտրոնական շրջանային հիվանդանոց»,-գրել է Շուվաևը MAX հարթակի իր ալիքում։
Նրա խոսքով՝ տուժածներից 6–ը ծանր վիճակում են։
«Օգնություն ցուցաբերելուց հետո վիրավորները կտեղափոխվեն Բելգորոդի բժշկական հաստատություններ։ Վստահ եմ՝ մեր բժիշկները կցուցաբերեն ամբողջ անհրաժեշտ օգնությունը։ Եթե պահանջվի, վիրավորներին կտեղափոխենք դաշնային բժշկական հաստատություններ»,-գրել է Շուվաևը։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։