https://arm.sputniknews.ru/20260209/khndirnerin-hamarzheq-ardzaganqelu-hamar-karevvor-e-hapk-i-patrastakamutjuny-belvousvov-98624682.html
Խնդիրներին համարժեք արձագանքելու համար կարևոր է ՀԱՊԿ-ի պատրաստակամությունը. Բելոուսով
Խնդիրներին համարժեք արձագանքելու համար կարևոր է ՀԱՊԿ-ի պատրաստակամությունը. Բելոուսով
Sputnik Արմենիա
Ռուսաստանը 2026 թվականին նախագահում է ՀԱՊԿ-ում։ 09.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-09T21:07+0400
2026-02-09T21:07+0400
2026-02-09T21:07+0400
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
անդրեյ բելոուսով
թաալաթբեկ մասադիկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1d/83499750_0:0:2920:1643_1920x0_80_0_0_b69af2d5819a7d9131b14a2e2ea28d6b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Կարևոր է շարունակել աշխատանքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատրաստակամության ապահովման ուղղությամբ՝ ռազմաքաղաքական բարդ իրադրության պայմաններում մարտահրավերներին և սպառնալիքներին համարժեք արձագանքելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը: Գերատեսչությունը հայտնում է, որ նա բանակցություններ է վարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովի հետ:Նախարարը նշել է, որ կազմակերպությունում ստեղծվել և կատարելագործվում է ճգնաժամային արձագանքման համակարգը, ձևավորվել են ՀԱՊԿ հավաքական ուժերը, ինչպես նաև պարբերաբար անցկացվում են մարտական պատրաստության միջոցառումներ:Ռուսաստանի ՊՆ-ի փոխանցմամբ, Մասադիկովն իր հերթին առաջարկել է քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:«Խոսքը նախևառաջ ռազմական բաղադրիչի զարգացման մասին է», – ընդգծել է նպաշտոնյան:Հանդիպման ընթացքում քննարկվել են 2026 թվականին ՀԱՊԿ-ում Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման վերաբերյալ երկրի պաշտպանության նախարարության մոտեցումները: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ դիտարկվել են, մասնավորապես, ՀԱՊԿ հավաքական ուժերի բաղադրիչների զարգացման, ռազմական կրթության, կազմակերպության շրջանակներում համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումների անցկացման կարգի հարցերը:2026 թվականին Ռուսաստանը նախագահում Է ՀԱՊԿ-ում։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Մասադիկովը ստանձնել է այս տարվա հունվարի 1-ից։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1d/83499750_0:0:2732:2048_1920x0_80_0_0_c8ef284c962fff6a4708c382503b5b55.jpg.webp
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), անդրեյ բելոուսով, թաալաթբեկ մասադիկով
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), անդրեյ բելոուսով, թաալաթբեկ մասադիկով
Ռուսաստանը 2026 թվականին նախագահում է ՀԱՊԿ-ում։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Կարևոր է շարունակել աշխատանքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատրաստակամության ապահովման ուղղությամբ՝ ռազմաքաղաքական բարդ իրադրության պայմաններում մարտահրավերներին և սպառնալիքներին համարժեք արձագանքելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը: Գերատեսչությունը հայտնում է, որ նա բանակցություններ է վարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովի հետ:
Նախարարը նշել է, որ կազմակերպությունում ստեղծվել և կատարելագործվում է ճգնաժամային արձագանքման համակարգը, ձևավորվել են ՀԱՊԿ հավաքական ուժերը, ինչպես նաև պարբերաբար անցկացվում են մարտական պատրաստության միջոցառումներ:
«Կազմակերպության գործունեության տարիների ընթացքում մեծ աշխատանք է կատարվել ռազմական բաղադրիչի զարգացման ուղղությամբ», – ասել է Բելոուսովը:
Ռուսաստանի ՊՆ-ի փոխանցմամբ, Մասադիկովն իր հերթին առաջարկել է քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
«Խոսքը նախևառաջ ռազմական բաղադրիչի զարգացման մասին է», – ընդգծել է նպաշտոնյան:
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2026 թվականին ՀԱՊԿ-ում Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման վերաբերյալ երկրի պաշտպանության նախարարության մոտեցումները: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ դիտարկվել են, մասնավորապես, ՀԱՊԿ հավաքական ուժերի բաղադրիչների զարգացման, ռազմական կրթության, կազմակերպության շրջանակներում համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումների անցկացման կարգի հարցերը:
2026 թվականին Ռուսաստանը նախագահում Է ՀԱՊԿ-ում։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Մասադիկովը ստանձնել է այս տարվա հունվարի 1-ից։