Իրանական անօդաչուները հարված է հասցվել Իրաքյան Քրդստանի գազային հանքավայրին

Իրաքյան Քրդստանի Սուլեյմանիա նահանգում հարձակման է ենթարկվել Խուրմոր գազային հանքավայրը։ Այդ մասին հայտնում են տեղական աղբյուրները։

Միաժամանակ տեղեկություններ են տարածվել, որ Էրբիլի՝ տարածաշրջանի վարչական կենտրոնի օդային տարածքում նկատվել են իրանական անօդաչու թռչող սարքեր, որոնք շարժվել են դեպի նախանշված թիրախներ։

Իրանական աղբյուրների փոխանցմամբ՝ Էրբիլի արվարձաններում, որտեղ տեղակայված են զինված խմբավորումների շտաբներ, որոտացել է ավելի քան յոթ պայթյուն։

Տեղեկությունների համաձայն՝ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Էրբիլում գտնվող ԱՄՆ հյուպատոսարանում գործարկվել են ահազանգման համակարգերը, և հնչել է տագնապի ազդանշանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment