Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կաբո Վերդեի հավաքականի պաշտպան Սիդնի Կաբրալը երկրպագուների քվեարկության արդյունքներով ճանաչվել է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության լավագույն գոլի հեղինակ, հաղորդում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Լավագույնն է ճանաչվել թուրքական «Տրաբզոնսպորի» ֆուտբոլիստի գոլն Արգենտինայի հավաքականի դեմ 1/16 եզրափակիչի խաղում (2:3):

Լավագույն գոլի մրցանակին հավակնում էին նաև Էլդոր Շոմուրոդովը (Ուզբեկստան), Վիլսոն Իզիդորը (Հայիթի), Կիլիան Մբապեն (Ֆրանսիա), Լիոնել Մեսին (Արգենտինա), Ջուդ Բելինգեմը (Անգլիա) և Ֆերան Տորեսը (Իսպանիա)։

Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի եզրափակիչում Իսպանիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթել էր արգենտինացիներին:

Leave a comment