ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին լավ է տրամադրված Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ, հաղորդում է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Մեկ տարուց ավելի նախագահ Թրամփը խորհրդականների հետ անձնական զրույցներում պնդում էր, որ Ուկրաինան պարտվում է պատերազմում։ Սակայն, (…) վերջին շաբաթներին նա նոր լավատեսություն է հայտնել Ուկրաինայի և նրա առաջնորդ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ», – հաղորդում է հրատարակությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Աղբյուրների համաձայն՝ այս փոփոխությունը տեղի է ունեցել համաշխարհային գագաթնաժողովների շրջանակներում մի քանի հանդիպումներից հետո, որտեղ Զելենսկին փորձել է սիրաշահել Թրամփին։
Ուկրաինայի նախագահի այս ռազմավարությունը եվրոպացի առաջնորդների կողմից Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները բարելավելու նպատակային արշավի մի մասն է։