ԱՄՆ պատվիրակությունը դուրս է եկել ՄԱԿ-ի ԱԽ նիստից Ֆրանսիայի պատճառով

ԱՄՆ դիվանագետները դուրս են եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից՝ Ֆրանսիայի ներկայացուցիչների ելույթի ժամանակ, հաղորդել է «Associated Press»-ը։

Ավելի վաղ Ժնեւում ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ​​​​ներկայացուցչությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն այլևս չի կարող դիտվել որպես «մարդու իրավունքների փարոս»։

Փարիզը դատապարտել է Միացյալ Նահանգներին՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Թյուրքի երկրորդ ժամկետով վերընտրությունը խոչընդոտելու համար։

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Վալցը պատասխանել է Ֆրանսիայի հասցեին մեղադրանքներով՝ պնդելով, որ այն արդարացնում է «մարդու իրավունքների ամենավատ խախտողներից մի քանիսին»։ Ամերիկացի դիվանագետները դուրս են եկել ՄԱԿ-ում իրենց ֆրանսիացի գործընկերների ելույթի ժամանակ երկուշաբթի օրը։

Leave a comment