Վանաձորի Բուլղարական թաղամասի վագոն-տնակներից մեկի մոտ 6–ամյա աղջկա մարմին է հայտնաբերվել

Բաժանորդագրվել

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Վանաձորի Բուլղարական թաղամասի 2-րդ ավանի վագոն-տնակներից մեկի մոտ 6-ամյա աղջկա մարմին է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ Բազումի բաժնում դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է հուլիսի 27-ին՝ 19:30-ի սահմաններում։ Երեխային հայտնաբերել է քույրը։

Դեպքի փաստով քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երեխայի մահվան պատճառ է դարձել դժբախտ պատահարը։

Leave a comment