Օդի ջերմաստիճանը մի քանի օր նույնը կմնա. եղանակի տեսություն

Բաժանորդագրվել

Օդի ջերմաստիճանը մինչև օգոստոսի 1–ը էապես չի փոխվի։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Վաղը երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ։ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը էապես չի փոխվի։

Երևան քաղաքում նույնպես այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։

2026-ի շոգը ռեկորդներ է սահմանում ամբողջ աշխարհում

Leave a comment