ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ

Ներկայացվել է նաև Հատուկ ռազմական գործողություն․ իրավիճակը և գլխավոր իրադարձությունները՝ հուլիսի 27-ի դրությամբ.

– Ռուսաստանի զինված ուժերը ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Տորսկոյե բնակավայրը և Դնեպրոպետրովսկի մարզի Կոմունարովկա բնակավայրը, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

– Ուկրաինական զինված ուժերը մեկ օրում կորցրել են 1435 զինծառայող և 498 անօդաչու թռչող սարք։

– Ռուսաստանը մարտի դաշտում կգործի զգուշորեն, բայց հետևողականորեն՝ հասնելու իր առաջադրված նպատակներին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

– Ուկրաինական զինված ուժերը ոչնչի առաջ չեն կանգնում և հարվածների մեծ մասը կենտրոնացնում են խաղաղ բնակչության դեմ, հայտարարել է ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովը։

– Վլադիմիր Զելենսկին ընդունել է, որ ուկրաինական բանակում զորահավաքի հետ կապված լուրջ դժվարություններ կան, մասնավորապես՝ բանակի և պաշտպանության նախարարության միջև փոխգործակցության խնդիրների պատճառով։—00—ՍՊ

Leave a comment