ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանը հնարավոր չէր․ Զախարովա
ՀԱՊԿ-ի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանը հնարավոր չէր, քանի որ անգամ Հայաստանը չէր ճանաչում այդ տարածքը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մի ժամանակ Հայաստանը, կարծես, առաջարկում էր գործարկել ՀԱՊԿ-ի մեխանիզմները։ Բայց հարց է առաջանում՝ ո՞ւմ և ինչի պաշտպանության համար։ Լեռնային Ղարաբաղի՞, որը հենց Հայաստանը՝ անկախ նրանից՝ դա լավ էր, թե վատ, չէր ճանաչում ո՛չ որպես իր տարածք, ո՛չ որպես անկախ պետություն։ Դա Երևանի որոշումն էր»,- ասել է Զախարովան «Գվարդեյսկ» երիտասարդական համաժողովում։