https://arm.sputniknews.ru/20260727/um-hamar-e-lav-eatm-ic-durs-galy-hrant-miqajeljany-hh-i-hamar-tntesakan-riskeri-masin-105113029.html
Ո՞ւմ համար է լավ ԵԱՏՄ-ից դուրս գալը․ Հրանտ Միքայելյանը՝ ՀՀ-ի համար տնտեսական ռիսկերի մասին
Ո՞ւմ համար է լավ ԵԱՏՄ-ից դուրս գալը․ Հրանտ Միքայելյանը՝ ՀՀ-ի համար տնտեսական ռիսկերի մասին
Sputnik Արմենիա
ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ քննարկումների ժամանակ անհրաժեշտ է հստակ նշել, թե դա ում շահերից է բխում․ այդ քարոզչությունը սպասարկում է արտաքին շահեր, մինչդեռ… 27.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-27T21:31+0400
2026-07-27T21:31+0400
2026-07-27T21:31+0400
տեսանյութեր
հրանտ միքայելյան (քաղաքագետ)
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1b/105112401_0:0:1920:1080_1920x0_80_0_0_9ff1bdbc1ca76475ecd45cefc668e067.jpg.webp
ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ քննարկումների ժամանակ անհրաժեշտ է հստակ նշել, թե դա ում շահերից է բխում․ այդ քարոզչությունը սպասարկում է արտաքին շահեր, մինչդեռ երկրի տնտեսության համար առանցքային նշանակություն ունի ռուսական շուկան։ «Աբովյան Time»-ի եթերում ասում է տնտեսագետ Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ քարոզչությանը։Նրա գնահատմամբ՝ այդ միջամտության արդյունքում հանրության շրջանում ձևավորվում է կեղծ տպավորություն, թե ԵԱՏՄ-ից դուրս գալու օգտին լայն աջակցություն կա, ինչի հետևանքով մարդիկ միանում են այդ կարծիքին։Միքայելյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսության հիմնական արտահանման ուղղությունը շարունակում է մնալ Ռուսաստանի շուկան, չնայած կա մեծ պոտենցիալ Բելառուսի և Ղազախստանի ուղղությամբ։«Այսօր մենք արտահանում ենք գինի, կոնյակ, ձուկ, կաթնամթերք և այլ պարենային ապրանքներ, սակայն կարող ենք շատ ավելի մեծ ծավալներ արտահանել, եթե ավելացնենք արտադրությունը։ Ռուսական շուկան մեզ համար գրեթե անսպառ հնարավորություն է արտադրությունը զարգացնելու համար»,- նշում է նա։Միքայելյանը համոզված է, որ եվրոպական շուկան, հակառակ տարածված կարծիքների, Հայաստանի համար իրական այլընտրանք չէ։«Եվրոպական շուկան կարող է ավելի մեծ լինել, բայց մեզ համար այնտեղ տեղ չկա։ Իտալիայում նույնիսկ գինու գերարտադրության խնդիր կա, պահեստները լցված են, և հայկական գինին այնտեղ չի կարող մրցակցել՝ ո՛չ ճանաչելիությամբ, ո՛չ բրենդավորմամբ, ո՛չ լոգիստիկայով, ո՛չ էլ ստանդարտների առումով»,- ասաց Միքայելյանը։Նա նաև որպես օրինակ բերեց Վրաստանը՝ նշելով, որ 2014 թվականից Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր ունենալու պայմաններում էլ երկիրը չի կարողացել ամրապնդվել եվրոպական շուկայում։Անդրադառնալով ռուսական շուկայի հետագա հասանելիությանը՝ տնտեսագետը նշեց, որ այստեղ նույնպես անորոշություններ կան։«Կբացվի՞ արդյոք ռուսական շուկան։ Սա շատ լուրջ հարց է։ Եթե քաղաքական խնդիրները չլուծվեն, ռուսական շուկայի բաց լինելը լուրջ հարցականի տակ կարող է հայտնվել։ Վրաստանի դեպքում ռուսական շուկան փակ էր 2005-ից մինչև 2013 թվականը։ Այսինքն 8 տարի այդ կորուստը եղել։ Մինչև հիմա Վրաստանի գյուղատնտեսությունը 2003 թվականի մակարդակ չի վերադարձնել։ Այսինքն` 20 տարուց ավելի անցել է, բայց Սաակաշվիլիի տապալած գյուղատնտեսությունը այդ հետևանքները դեռ կրում է։ Նման զարգացումը Հայաստանի համար նույնպես կարող է ծանր հետևանքներ ունենալ»,- ասաց Միքայելյանը։Նրա խոսքով՝ անգամ եթե Եվրահանձնաժողովը քաղաքական ցանկություն ունենա աջակցելու Հայաստանին, դա դեռ չի նշանակում, որ հայկական արտադրանքը կկարողանա մուտք գործել եվրոպական շուկաներ։«Եվրահանձնաժողովի ցանկությունը և եվրոպական շուկաները Հայաստանի համար իրականում բացելու կարողությունը տարբեր բաներ են։ Ներմուծման տուրքերը խնդրի միայն մի մասն են․ լոգիստիկան, ստանդարտիզացիան, լիցենզիաները և մյուս սահմանափակումները Հայաստանից ապրանքների մուտքը եվրոպական շուկա դարձնում են գրեթե անհնարին»,- հավելում է Միքայելյանը՝ չբացառելով, որ չնչին քանակությամբ գինի և կոնյակ գուցե հասնեն եվրոպական շուկաներ։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1b/105112401_271:0:1711:1080_1920x0_80_0_0_ef10a5ebd7027b853a17be8c8131e1d8.jpg.webp
տեսանյութեր, հրանտ միքայելյան (քաղաքագետ), եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, տնտեսություն, видео
տեսանյութեր, հրանտ միքայելյան (քաղաքագետ), եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, տնտեսություն, видео
ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ քննարկումների ժամանակ անհրաժեշտ է հստակ նշել, թե դա ում շահերից է բխում․ այդ քարոզչությունը սպասարկում է արտաքին շահեր, մինչդեռ երկրի տնտեսության համար առանցքային նշանակություն ունի ռուսական շուկան։ «Աբովյան Time»-ի եթերում ասում է տնտեսագետ Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ քարոզչությանը։
«Երբ ասում են, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը լավ է, պետք է նաև ավելացնեն՝ ո՞ւմ համար է լավ։ Հայաստանի` ԵԱՏՄ-ից դուրս գալը լավ է Ամերիկայի, Մեծ Բրիտանիայի համար։ Այն մարդիկ, ովքեր այդ քարոզչությունն են տանում, որպես կանոն, ֆինանսավորվում են։ Սա օտար պետությունների միջամտության և նրանց տեղեկատվական ազդեցության արդյունքն է»,- ասում է տնտեսագետը։
Նրա գնահատմամբ՝ այդ միջամտության արդյունքում հանրության շրջանում ձևավորվում է կեղծ տպավորություն, թե ԵԱՏՄ-ից դուրս գալու օգտին լայն աջակցություն կա, ինչի հետևանքով մարդիկ միանում են այդ կարծիքին։
Միքայելյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսության հիմնական արտահանման ուղղությունը շարունակում է մնալ Ռուսաստանի շուկան, չնայած կա մեծ պոտենցիալ Բելառուսի և Ղազախստանի ուղղությամբ։
«Այսօր մենք արտահանում ենք գինի, կոնյակ, ձուկ, կաթնամթերք և այլ պարենային ապրանքներ, սակայն կարող ենք շատ ավելի մեծ ծավալներ արտահանել, եթե ավելացնենք արտադրությունը։ Ռուսական շուկան մեզ համար գրեթե անսպառ հնարավորություն է արտադրությունը զարգացնելու համար»,- նշում է նա։
Միքայելյանը համոզված է, որ եվրոպական շուկան, հակառակ տարածված կարծիքների, Հայաստանի համար իրական այլընտրանք չէ։
«Եվրոպական շուկան կարող է ավելի մեծ լինել, բայց մեզ համար այնտեղ տեղ չկա։ Իտալիայում նույնիսկ գինու գերարտադրության խնդիր կա, պահեստները լցված են, և հայկական գինին այնտեղ չի կարող մրցակցել՝ ո՛չ ճանաչելիությամբ, ո՛չ բրենդավորմամբ, ո՛չ լոգիստիկայով, ո՛չ էլ ստանդարտների առումով»,- ասաց Միքայելյանը։
Նա նաև որպես օրինակ բերեց Վրաստանը՝ նշելով, որ 2014 թվականից Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր ունենալու պայմաններում էլ երկիրը չի կարողացել ամրապնդվել եվրոպական շուկայում։
«Եվրոպական սպառողը լայն ընտրություն ունի՝ սկսած Եվրամիության անդամ երկրների արտադրանքից մինչև Հյուսիսային Աֆրիկայի ավելի մատչելի ապրանքներ։ Այդ պայմաններում Հայաստանի կամ Վրաստանի արտադրողների համար մրցակցությունը չափազանց բարձր է, իսկ լոգիստիկան, լիցենզավորումն ու ստանդարտները հայկական ապրանքների մուտքը դարձնում են գրեթե անհնարին»,- ընդգծեց նա։
Անդրադառնալով ռուսական շուկայի հետագա հասանելիությանը՝ տնտեսագետը նշեց, որ այստեղ նույնպես անորոշություններ կան։
«Կբացվի՞ արդյոք ռուսական շուկան։ Սա շատ լուրջ հարց է։ Եթե քաղաքական խնդիրները չլուծվեն, ռուսական շուկայի բաց լինելը լուրջ հարցականի տակ կարող է հայտնվել։ Վրաստանի դեպքում ռուսական շուկան փակ էր 2005-ից մինչև 2013 թվականը։ Այսինքն 8 տարի այդ կորուստը եղել։ Մինչև հիմա Վրաստանի գյուղատնտեսությունը 2003 թվականի մակարդակ չի վերադարձնել։ Այսինքն` 20 տարուց ավելի անցել է, բայց Սաակաշվիլիի տապալած գյուղատնտեսությունը այդ հետևանքները դեռ կրում է։ Նման զարգացումը Հայաստանի համար նույնպես կարող է ծանր հետևանքներ ունենալ»,- ասաց Միքայելյանը։
Նրա խոսքով՝ անգամ եթե Եվրահանձնաժողովը քաղաքական ցանկություն ունենա աջակցելու Հայաստանին, դա դեռ չի նշանակում, որ հայկական արտադրանքը կկարողանա մուտք գործել եվրոպական շուկաներ։
«Եվրահանձնաժողովի ցանկությունը և եվրոպական շուկաները Հայաստանի համար իրականում բացելու կարողությունը տարբեր բաներ են։ Ներմուծման տուրքերը խնդրի միայն մի մասն են․ լոգիստիկան, ստանդարտիզացիան, լիցենզիաները և մյուս սահմանափակումները Հայաստանից ապրանքների մուտքը եվրոպական շուկա դարձնում են գրեթե անհնարին»,- հավելում է Միքայելյանը՝ չբացառելով, որ չնչին քանակությամբ գինի և կոնյակ գուցե հասնեն եվրոպական շուկաներ։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։