Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերել և պահում է ատրճանակ, հայտնում են ՆԳՆ-ից։
Տեղեկությունն իրացվեց հուլիսի 25-ի երեկոյան։ Նորաշեն թաղամասում տղամարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և իր վարած մեքենայով հանդերձ տեղափոխվեց վարչություն։
Նա հայտնեց, որ ատրճանակը մեքենայի բեռնախցում է։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ մեքենայի բեռնախցում հայտնաբերվեց «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ։
Հանգամանքները պարզվում են։
Դիտումների քանակ1