Խնդիրը եվրոպական ստանդարտները չեն. ՀՀ ձկնաբույծների միության նախագահը` արտահանման մասին

https://arm.sputniknews.ru/20260727/khndiry-evrvopakan-standartnery-chen–hh-dzknabujtsneri-miutjan-nakhagahy-artahanman-masin-105114334.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/242/60/2426066_184:103:1471:1068_1920x0_80_0_0_59f3219324cdc097ab4572089d9c1402.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ձկնաբուծարան, ձկնաբույծ, էկոնոմիկայի նախարարություն, արտահանում, ռոսսելխոզնադզոր, արգելք, ռուսաստան

ձկնաբուծարան, ձկնաբույծ, էկոնոմիկայի նախարարություն, արտահանում, ռոսսելխոզնադզոր, արգելք, ռուսաստան

Բաժանորդագրվել

Գոռ Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է դեպի ՌԴ ձուկ–ձկնամթերքի արտահանման արգելքի հետևանքով ստեղծված իրավիճակի և նոր շուկա գտնելու` ՀՀ կառավարության խոստումների մասին։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. ՀՀ ձկնաբուծական բոլոր տնտեսություններում ներկա պահին շուրջ 15 000 տոննա կենդանի ձուկ կա, ևս մի քանի հարյուր տոննա էլ` սառեցված։ Տեղական արտադրողներն արդեն ներքին շուկայում սկսել են վաճառողներին ինքնարժեքով ձուկ մատակարարել (1կգ–ը` 1700-1800 դրամ)։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ձկնաբույծների միության նախագահ Գոռ Գրիգորյանը։

Նրա խոսքով` ներքին շուկայում վաճառքի գների կտրուկ նվազում առայժմ չի նկատվում, քանի որ գնորդները հիմնականում սուպերմարկետներն են, որտեղ վաճառքի գինն իրենք են որոշում` անկախ ձեռբերման գնից։

Հունիսի 26–ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ընդլայնել է սահմանափակումները` դադարեցնելով Հայաստանից ձկնամթերքի մատակարարումը։ Կառավարության հուլիսի 16–ի նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ ՀՀ–ն Եվրոպական հանձնաժողովից պաշտոնապես թույլտվություն է ստացել հայկական արտադրության ձուկ–ձկնամթերք արտահանելու վերաբերյալ, ՀՀ–ին է փոխանցվել ընթացակարգերի ու պահանջների փաթեթը։ Պապոյանի խոսքով` ԵՄ երկրներ ձուկ–ձկնամթերք արտահանելու հետաքրքրություն է ցուցաբերել հայկական 5 ընկերություն։ Հայաստանյան ձկնաբույծները, սակայն բողոքում են, որ մինչ օրս գոնե 1 կգ ձուկ Հայաստանից Եվրոպա չի արտահանվել։ Խոսքը և՛ սառեցված, և՛ պաղեցված ձկան մասին է։

ՀՀ ձկնաբույծների միության նախագահի խոսքով` արտահանման հիմնական խնդիրը ոչ թե եվրոպական ստանդարտներն են, այլ նոր շուկան և այդ շուկային հասնելու լոգիստիկ խնդիրները։

«Եվրոպան շատ վաղուց զարգացած ագրոկուլտուրական տնտեսություններ ունի, որոնք ավելի զարգացած են, ավելի հզոր են, քան մերը։ Իրենց հետ այս պահին մրցելը մի քիչ իրատեսական չէ, միանգամից ամբողջ ծավալը շրջել դեպի Եվրոպա, փակել 30 տարվա շուկան, մոռանալ ու միանգամից նոր շուկա մտնել այդ ծավալով, դա ձուկը չէ, ցանկացած այլ ապրանքի դեպքում էլ հնարավոր չէ անել»,– նկատում է Գրիգորյանը։

Նա նշեց, որ եվոպականից բացի այս պահի դիտարկվում են նաև մյուս բոլոր հնարավոր շուկաները, մասնավորապես` ԱՄՆ–ն, Արաբական Միացյալ Էմիրությունները, սակայն սպասել, որ արտահանման խնդիրը կարճ ժամանակում կուծվի, իրատեսական չէ։

«Էկոնոմիկայի նախարարությունն իր կողմից է այդ երկրներում իր գործընկերների հետ բանակցություններ վարում, ինչպես մեզ են ասել։ Տնտեսվարողներն էլ իրենք իրենց միջոցներով են տեղի տնտեսվարողների հետ բանակցում։ Բայց, իհարկե, այնպես չէ, որ ինչ–որ մեկն ասելու է` բերեք, ձեր ամբողջ ունեցած մի ամսվա մեջ այստեղ կիրացնեմ։ Նման բան չի լինելու»,– արձանագրում է ոլորտի մասնագետը։

Գոռ Գրիգորյանի խոսքով` առաջիկա հինգշաբթի օրը գործադիրը հրատապության կարգով կքննարկի ՌԴ–ի կողմից ձկնամթերքի արտահանման արգելքի հետևանքով ձկնաբուծության ոլորտին աջակցելու վերաբերյալ կառավարության խոստացած առաջին նախագծը, որը կազմվել է առցանց քննարկման արդյունքում։

Հիշեցնենք` հուլիսի 24-ին էկոնոմիկայի նախարարությունը հայտնել էր, որ առցանց իրազեկման միջոցառում է անցկացրել ձուկ և ձկնամթերք արտադրողների համար՝ պարզաբանելու դեպի Եվրամիություն արտահանման՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ընթացակարգերը, ԵՄ արտահանման թույլտվություն ստանալու գործընթացը, ⁠դիմումների ներկայացման և գնահատման կարգը, TRACES համակարգում օգտահաշիվ բացելու և առողջության սերտիֆիկատի ձևավորման գործընթացները, ինչպես նաև ⁠տնտեսավարողների հիմնական պարտավորություններն ու գործնական հարցերը։

Leave a comment