https://arm.sputniknews.ru/20260727/mijnvordnern-arajyntac-en-grancel-amn-in-ev-iranin-banakcutjunnerin-veradardznelu-gvortsum-105118164.html
Միջնորդներն առաջընթաց են գրանցել ԱՄՆ–ին և Իրանին բանակցություններին վերադարձնելու գործում
Միջնորդներն առաջընթաց են գրանցել ԱՄՆ–ին և Իրանին բանակցություններին վերադարձնելու գործում
Sputnik Արմենիա
Միջնորդներն աշխատում են Վաշինգտոնի և Թեհրանի միջև տեսակետների անհամապատասխանությունը հաղթահարելու ուղղությամբ, որպեսզի երկրները վերադառնան հրադադարի մասին… 27.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-27T18:59+0400
2026-07-27T18:59+0400
2026-07-27T19:04+0400
իրանի իսլամական հանրապետություն
բանակցություններ
ամն
մերձավոր արևելք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0d/100958174_0:67:1280:787_1920x0_80_0_0_5d4cee5a886a0202edcc8bd10cb00b8c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Միջնորդները առաջընթաց են գրանցել ԱՄՆ-ին և Իրանին բանակցություններին վերադարձնելու գործում: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով անանուն տարածաշրջանային պաշտոնյաներին։Ինչպես գործակալությանը հայտնել են պաշտոնյաները, Կատարի և Պակիստանի գլխավորությամբ միջնորդները աշխատում են Վաշինգտոնի և Թեհրանի միջև տեսակետների անհամապատասխանությունը հաղթահարելու ուղղությամբ, որպեսզի երկրները վերադառնան հրադադարի մասին համաձայնագրին:Տարածաշրջանային պաշտոնյաներից մեկը միջնորդական ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը բնութագրել է որպես «նշանակալի» և հայտարարել, որ միջնորդներն աշխատում են Իրանի և Օմանի հետ Հորմուզի նեղուցով նավերի անցումը կառավարելու մեխանիզմի շուրջ:Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
մերձավոր արևելք
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0d/100958174_71:0:1210:854_1920x0_80_0_0_3265d881e14aaea8bf0e5dab68919608.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, բանակցություններ, ամն, մերձավոր արևելք
իրանի իսլամական հանրապետություն, բանակցություններ, ամն, մերձավոր արևելք
Միջնորդներն աշխատում են Վաշինգտոնի և Թեհրանի միջև տեսակետների անհամապատասխանությունը հաղթահարելու ուղղությամբ, որպեսզի երկրները վերադառնան հրադադարի մասին համաձայնագրին:
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Միջնորդները առաջընթաց են գրանցել ԱՄՆ-ին և Իրանին բանակցություններին վերադարձնելու գործում: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով անանուն տարածաշրջանային պաշտոնյաներին։
«Միջնորդները առաջընթաց են գրանցել Միացյալ Նահանգներին և Իրանին բանակցություններին վերադարձնելու և Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմը կանխելու գործում», – ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես գործակալությանը հայտնել են պաշտոնյաները, Կատարի և Պակիստանի գլխավորությամբ միջնորդները աշխատում են Վաշինգտոնի և Թեհրանի միջև տեսակետների անհամապատասխանությունը հաղթահարելու ուղղությամբ, որպեսզի երկրները վերադառնան հրադադարի մասին համաձայնագրին:
Տարածաշրջանային պաշտոնյաներից մեկը միջնորդական ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը բնութագրել է որպես «նշանակալի» և հայտարարել, որ միջնորդներն աշխատում են Իրանի և Օմանի հետ Հորմուզի նեղուցով նավերի անցումը կառավարելու մեխանիզմի շուրջ:
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։