Պուտինը նախատեսում է մոբիլիզացնել 300-500 հազար մարդ. Զելենսկի


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը․ նա պատրաստվում է մոբիլիզացիայի, Sky News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահը: Հղում անելով հետախուզական տվյալներին՝ Վոլոդիմիր Զելենսկին նշել է՝ 300-500 հազար մարդ հավաքելու նպատակով մոբիլիզացիան կհայտարարվի սեպտեմբերի 21-ի Պետդումայի ընտրություններից հետո՝ հոկտեմբերի սկզբին: Պուտինը կդադարի պատերազմել միայն պարտության դեպքում, ասել է Զելենսկին ու հավելել․ «Հենց այդ պատճառով մենք սկսեցինք անել ամեն ինչ, որպեսզի պատասխանենք և այս պատերազմը վերադարձնենք Ռուսաստան, որտեղից այն եկել է դեպի մեզ»։


Միջազգային անցուդարձի կարևոր նորությունները՝ Սյուզաննա Չրաղյանի ռեպորտաժում:

Դիտումների քանակ4

Leave a comment