Սիրով ընդունել եմ նախագահ Թրամփի հրավերը՝ սեպտեմբերի 19-ին մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին․ ՀՀ վարչապետ

Սիրով ընդունել եմ նախագահ Թրամփի հրավերը՝ սեպտեմբերի 19-ին մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին․ ՀՀ վարչապետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցն առանցքային նշանակություն ունեցող քայլ է խաղաղության ինստիտուցիոնալացման և Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ընդլայնման ճանապարհին։ Այս մասին ԱՄՆ փոխնախագահի հետ զրույցից հետո՝ համատեղ հայտարարության ժամանակ, ասաց ՀՀ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Պարոն Վենսին ներկայացրել եմ Հարավային Կովկասում ընթացող դրական գործընթացները, ինչպես նաև օրեր առաջ Աբու Դաբիում իմ և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած քննարկումների մանրամասները, որոնք ուղղված էին մեր երկրների միջև խաղաղության ամրապնդման հնարավոր նոր քայլերին։Վերահաստատել եմ նաև Հայաստանի հանձնառությունը՝ աջակցելու ԱՄՆ կառավարության խաղաղության և խաղաղարար առաքելությանը՝ այդ թվում «Խաղաղության խորհրդի գործունեությանը»։

Փաշինյանը հավելեց, որ երկուստեք ընդգծվել է գոստոսի 8-ի գագաթաժողովի ամենակարևոր ձեռքբերումներից մեկի՝ «ԹՐԻՓՓ» նախագծի հետևողական իրագործման կարևորությունը։

«Սիրով ընդունել եմ նախագահ Թրամփի հրավերը՝ սեպտեմբերի 19-ին մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին»,-հավելեց նա:

Leave a comment