Ֆրանսիայի դեսպանին կանչել են Իրանի արտաքին գործերի նախարարություն

Ֆրանսիայի դեսպանին կանչել են Իրանի արտաքին գործերի նախարարություն: Դրա մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը:


«Ֆրանսիան պետք է ներողություն խնդրի, որովհետև դիվանագիտական քողի տակ նրանք միջամտել են Իրանի ներքին գործերին: Նախօրեին Թեհրանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ: Ընդգծվել է, որ Ֆրանսիայի կառավարությունը պետք է դադարեցնի միջամտությունը»,- նշել է դիվանագետը:


Ավելի վաղ Իրանում ֆրանսիացի երկու դիվանագետներ էին ձերբակալվել

Leave a comment