Երևանում արագիլն ընկել է գործարանի կաթսայատան ծխատարի մեջ

Արագիլն ընկել է գործարանի կաթսայատան ծխատարի մեջ


ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հուլիսի 26-ին՝ ժամը 20։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին-Բերդ փողոցի 3-րդ նրբանցքում գտնվող գործարանում արագիլն ընկել է չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ, հաղորդում է Փրկարար ծառայությունը։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Փրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա։


Leave a comment