Իսրայելի բանակը ՀԱՄԱՍ-ի՝հարյուրավոր մետր երկարությամբ թունել է ոչնչացրել

Բաժանորդագրվել

Նշվում է, որ Իսրայելի բանակը ստորգետնյա թունելների ցանցի ոչնչացման գործողություն է իրականացրել:

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Գազայի հատվածի հյուսիսում ոչնչացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարյուրավոր մետր երկարությամբ ստորգետնյա թունելը: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։

«Գազայի հյուսիսային բրիգադի և 99-րդ դիվիզիայի ենթակայության տակ գտնվող «Յահալոմ» ինժեներական ստորաբաժանման զորքերը գործողություններ են իրականացրել Գազայի հատվածի հյուսիսային մասում: ՀԱՄԱՍ կազմակերպության ստորգետնյա թունելների ցանցի ոչնչացման գործողության շրջանակներում բրիգադի զինծառայողները ոչնչացրել են հարյուրավոր մետր երկարությամբ ևս մեկ ստորգետնյա թունել», – ասված է հաղորդագրության մեջ:

2025 թվականի հոկտեմբերի 9-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջնորդությամբ պայմանավորվեցին իրականացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած խաղաղության ծրագրի առաջին փուլը։ Հաջորդ օրը Գազայում ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը։ Իսրայելական զորքերը, համաձայն համաձայնագրի, նահանջել են այսպես կոչված դեղին գիծ՝ իրենց վերահսկողության տակ պահելով հատվածի տարածքի ավելի քան 50%-ը։

Leave a comment